Լեոնիդ Բրեժնև

Լեոնիդ Բրեժնևի վարորդական իրավունքը մոտ 12 մլն դրամով դրվել է աճուրդի. լուսանկարներ

90
(Թարմացված է 18:32 06.11.2019)
Մոտոցիկլետ, մարդատար, բեռնատար, ավտոբուս. Լեոնիդ Իլյիչը կարող էր վարել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները։ Վարորդական կտրոնն էլ դակած չէ։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Մոսկովյան հայտնի «Լիտֆոնդ» աճուրդի տունը վաճառքի է հանել ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի վարորդական իրավունքն ու խախտումների կտրոնը։

Աճուրդի հայտարարության մեջ նշված է, որ փաստաթղթերը լամինացված են, գերազանց պահպանված։

 Водительское удостоверение и Талон предупреждений Леонида Ильича Брежнева
Լեոնիդ Բրեժնևի վարորդական իրավունքը

«Բնական է, որ վարորդական իրավունքի վկայականի տերը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ուներ,– ասված է հայտարարության մեջ,– մոտոցիկլետ, մարդատար, բեռնատար, ավտոբուս. Լեոնիդ Իլյիչը կարող էր վարել ամեն ինչ»։

 Водительское удостоверение и Талон предупреждений Леонида Ильича Брежнева
Լեոնիդ Բրեժնևի վարորդական իրավունքը

Ինչ վերաբերում է խախտումների կտրոնին, դրա վրա ոչ մի դակում չկա, ինչը նշանակում է, որ Բրեժնևը որևէ խախտման համար նախազգուշացում չի ստացել։

Փաստաթղթերի տրամադրման ժամկետը նշված է 10 դեկտեմբերի 1976 թվական։ Դրանից 9 օր հետո լրացել է Բրեժնևի 70-ամյակը։

Փաստաթուղթը վաճառքի ներկայացրած քաղաքացին հայտնել է, որ վարորդական իրավունքը յուրօրինակ կատակ–նվեր է Լեոնիդ Իլյիչին` 70–ամյակի առիթով, ԽՍՀՄ Ներքին գործերի նախարար Նիկոլայ Շչոլոկովի կողմից։

 Водительское удостоверение и Талон предупреждений Леонида Ильича Брежнева
Լեոնիդ Բրեժնևի վարորդական իրավունքը

Աճպարար Հարություն Հակոբյանի ինքնագիրը դարձել է առցանց աճուրդի ամենաթանկ լոտը

«Փաստաթղթերը պահվել են Բրեժնևի առանձնատանը։ 1991թ–ին, երբ Մոսկվայի քաղաքապետ դարձավ Գավրիիլ Պոպովը, առանձնատունը փոխանցվեց նրան։ Բրեժնևի անձնական իրերն ու փաստաթղթերը հանվեցին վաճառքի»,– նշված է աճուրդի տան կայքում։

Աճուրդային առաջարկների համար վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։

Բրեժնևի վարորդական փաստաթղթերի մեկնարկային արժեք է սահմանվել 1 500 000 ռուբլի (մոտ 12 մլն դրամ)։

Հայկ Մարությանի ծառայողական մեքենան աճուրդի կհանվի

90
թեգերը:
աճուրդ, Լուսանկար, Լեոնիդ Բրեժնև, վարորդական իրավունք
Ըստ թեմայի
Արքայական լուսանկարների աճուրդ
Ժաննա դ'Արկի մատանին աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Լևոն Տեր–Պետրոսյանի մեքենան աճուրդի հանվեց