Շտապօգություն, ՌԴ

Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետևանքով վիրավորների թիվն ավելացել է. նոր մանրամասներ

71
(Թարմացված է 11:37 20.10.2019)
Աշխատանքային ավանում երկու հանրակացարան է ջրի տակ մնացել։ 15 մարդ մահացել է, վեցի ճակատագիրն անհայտ է։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Կրասնոյարսկի Կուրագինսկի շրջանում ոսկու հանքի ամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել, չորս մարդ վնասվածքներ են ստացել։ Դեպքի վայրում փրկարարական ու որոնողական աշխատանքները շարունակվում են։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ չորս տուժածներին Կրասնոյարսկի երկրամասային հիվանդանոց են տեղափոխել։

«Կուրագինսկի շրջանից չորս վիրավոր է բերվել։ Նրանց վիճակը միջին ծանրության է», - ասել է գործակալության աղբյուրը հիվանդանոցում։

Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանի տվյալ հանքի գլխավոր տնօրենին այսօր կկանչեն հարցաքննության։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ շաբաթ գիշեր Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանի Շչետինկինո ավանի մոտակայքում փլուզվել է Սեյբա գետի ոսկի արդյունահանող հանքի ամբարտակը։ Աշխատանքային ավանում ջրի տակ են մնացել ժամանակավոր երկու հանրակացարանները։ 15 մարդ մահացել է, վեցի ճակատագիրն անհայտ է։

71
թեգերը:
հիվանդանոց, Վիրավոր, Զոհ, հանք, վթար, Ռուսաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2246)
Ըստ թեմայի
Միգրանտները ռիսկային խմբում են. Սամվել Գրիգորյանը` ՄԻԱՎ վարակի փոխանցման վտանգի մասին
Ինչ է կատարվել Կրասնոյարսկում ամբարտակի փլուզումից հետո. տեսանյութ
Հրդեհ` Երևանի բնակարաններից մեկում. կա զոհ