Ամբարտակ. արխիվային լուսանկար

Կրասնոյարսկում ամբարտակ  է փլուզվել. կան  զոհեր, ծանր վիրավորներ ու անհետ կորածներ

89
(Թարմացված է 13:32 19.10.2019)
Սեյբա գետի վրայի ամբարտակը քանդվել է հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը։ Միջադեպի հետևանքով ջրի տակ են անցել աշխատողների վագոն-տնակները, որոնցում կարող էր գտնվել մինչև 80 հոգի։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Կրասնոյարսկի երկրամասում ամբարատակի քանդվելու հետևանքով մահացել է 13 մարդ, ևս 15-ը համարվում է անհետ կորած, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հաղորդվել է վեց մահացածի մասին։ Երեք տուժած հիվանդանոցում է` ծայրահեղ ծանր վիճակում։

Գործակալության տեղեկությունների համաձայն, 19 մարդ դիմել է բուժօգնություն ստանալու համար։ Դեպքի վայր են ժամանել ՔԿ աշխատակիցներ։

Երևանի կենտրոնում տեղի ունեցած փլուզումը պետք է դաս լինի․ Մեսչյան

Սեյբա գետի վրայի ամբարտակը քանդվել է հոկտեմբերի 19-ի գիշերը։ Միջադեպի հետևանքով ջրի տակ են անցել աշխատողների վագոն-տնակները, որոնցում կարող էր լինել մինչև 80 մարդ։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել է երկրամասի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինի շրջանի ոսկի արդյունահանող արտելի ամբարտակը կարող էր փլուզվել մաշվածության պատճառով։ Միաժամանակ, պարզ չէ՝ ով պետք է հետևեր ամբարտակի վիճակին, քանի որ Ռոստեխնադզորի Ենիսեյան վարչությունից գործակալությանը հայտնել են, որ այն չի եղել հսկողության ենթակա օբյեկտների ցուցակի մեջ։

Ամբարտակի քանդվելու փաստով քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 216 հոդվածի 3-րդ մասով։ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմից Կրասնոյարկ են ուղարկվել աշխատակիցներ, որոնք պետք է օգնեն հետաքննել արտակարգ պատահարի հանգամանքները։

89
թեգերը:
ամբարտակ, Կրասնոյարսկի երկրամաս, հիվանդանոց, Զոհ, Ռուսաստան, Փլուզում
Ըստ թեմայի
Թուրքիայում փլուզվել է մետրոյի դեպոն, փլատակների տակ մարդիկ են մնացել. տեսանյութ
Ռոստովում գազի պայթյունից փլուզված շենքի 1–ին կադրերը. դեպքի վայրում աշխատում է 106 մարդ
Սարսափելի հրդեհի հետևանքները. Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզման վտանգ կա
Նոր Օռլեանում փլուզվել է կիսակառույց հյուրանոցի մի մասը, կան տուժածներ. տեսանյութ