Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար

Ձեզ ճանաչում են որպես մեր ժողովրդի անկեղծ բարեկամի. ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին

50
(Թարմացված է 11:31 07.10.2019)
Արմեն Սարսյանը ՌԴ նախագահին մաղթել է  քաջառողջություն ու հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում: 

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է ՀՀ նախագահի կայքը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական և այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության և տեխնոլոգիաների բնագավառներում մեր երկրների դաշնակցային և փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում:

«Պահպանել և բազմացնել». ՌԴ–ն Հայաստանին կներկայացնի դատական փորձաքննության ոլորտի փորձը

«Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես Ռուսաստանի նշանավոր առաջնորդի, մեր ժողովրդի անկեղծ բարեկամի և ժամանակակից աշխարհի առավել հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի: Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք աջակցել Ձեր շարունակական ջանքերին՝ ուղղված խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,–ասվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարսյանը ՌԴ նախագահին մաղթել է  քաջառողջություն ու հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում: 

ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերություններում որևէ տարաձայնություն չկա. Մնացականյան

Հիշեցնենք, որ օրեր առաջ` հոկտեմբերի 1–ին, ՌԴ նախագահը Հայաստանում էր։ Նա մասնակցեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, որի ժամանակ հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է մինչև 2025թ.–ը հիմք նախապատրաստեն էլեկտրաէներգիայի և ածխաջրածինների ընդհանուր շուկայի համար։ Նա նշեց, որ Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն այսօր կստորագրվի, բարենպաստ պայմաններ կստեղծի առևտուրը զարգացնելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար։ Պուտինը նշեց, որ Սինգապուրը հուսալի և կայուն գործընկեր է` արագ զարգացող տնտեսությամբ և լավ վարչական կարգավորմամբ։

Բացի դրանից, հոկտեմբերի վերջին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը ենթադրում է սակագների նվազում և նախորդ սահմանափակումների չեղարկում, որոնք խանգարում են ապրանային հոսքերին։ 

50
թեգերը:
շնորհավորանք, Վլադիմիր Պուտին, Արմեն Սարգսյան, Նախագահ, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Պուտինն օդանավակայանում առանձնազրույց են ունեցել, ի՞նչ են խոսել. տեսանյութ
Պուտինն աշխատանքից ազատել է Պատիժների կատարման դաշնային ծառայության պետին ու 5 գեներալի
Սունկ է հավաքել և ամենագնաց վարել. ինչպես է Պուտինը հանգստանում տայգայում. տեսանյութ
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին. ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան