Վլադիմիր Պուտին

Սունկ է հավաքել և ամենագնաց վարել. ինչպես է Պուտինը հանգստանում տայգայում. տեսանյութ

238
(Թարմացված է 10:36 07.10.2019)
Ռուսաստանի առաջնորդը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ միասին արշավ է կազմակերպել դեպի լեռներ, որտեղ մաքուր օդում պիկնիկ են կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբոսնել է տայգայում ծննդյան օրվա տոնակատարությունից առաջ։ Ռուսաստանի նախագահի հանգստի կադրերը հրապարակել է Life կայքը։

Նշվում է, որ նախագահին ուղեկցել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Զբոսանքի ընթացքում Պուտինը սունկ է հավաքել և ամենագնաց վարել տայգայում։

Պուտինի հետ լուսանկարվելու համար Շառլ դը Գոլի օդանավակայանում հերթ է գոյացել. տեսանյութ

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահն այցելել է սիրբիրյան տայգա։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահն իր 67–ամյակը մտադիր է նշել բնության գրկում` հարազատների ու մտերիմների շրջապատում։

238
թեգերը:
Ռուսաստան, Սերգեյ Շոյգու, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Փաշինյանի ու Պուտինի միջև «թարմ» հարաբերություններ են. դեսպանի բացառիկ հարցազրույցը
Վրացի լրագրողը, արարողակարգը խախտելով, փորձել է Պուտինից պատասխան ստանալ. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը կշահե՞ն. թե՞... Ինչ հետևանք կունենա Պուտինի հրամանագիրը
Ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ. որտե՞ղ է իր արձակուրդն անցկացրել Փաշինյանը. «Հրապարակ»
ՌԴ արտգործնախարարություն

Ռուսաստանի ԱԳՆ-ն անպատասխանատու է որակել Արևմուտքի արձագանքը Պուտինի առաջարկին

260
(Թարմացված է 00:45 29.10.2020)
Ռուսատանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դադարեցման պայմաններում լարվածության դեէսկալացիային ուղղված Մոսկվայի ջանքերի մասին հարցը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարությունում կարծում են, որ արևմտյան գործընկերները փորձում են հեռու մնալ Եվրոպայում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի փորձերից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր քայլեր ձեռնարկել Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դադարեցման պայմաններում լարվածության դեէսկալացիայի համար։ Նա կոչ էր արել մշակել զսպման մեխանիզմներ, որոնք հիմնված կլինեին փոխադարձության սկզբունքների վրա։ Եվրոպացի գործընկերները կասկածամտորեն վերաբերվեցին նախաձեռնությանը։ Մասնավորապես՝ Բեռլինում ասացին, որ նման գաղափարները «վստահության արժանի չեն»։

«Մենք հենց Եվրոպայից լսեցինք առաջին բացասական, բավականին անխոհեմ ազդակները», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

Նա ընդգծել է, որ խաղադրույքները հիմա «բավականին բարձր են» և նա, ով «փորձում է անտեսել նախագահ Պուտինի առաջարկը, ով փորձում է բանի տեղ չդնել», «բավականին անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում» Եվրոպական անվտանգությունն ապահովելու հարցում։

Ինչո՞ւ է Լավրովը խոստացել դադարեցնել շփումը եվրոպական պետությունների հետ

«Հնչեցված առաջարկությունների լրջությունը դրանց մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում։ Այդ առաջարկների խորությունը դրանց հիմնովին իմաստավորում է պահանջում, դա Ռուսաստանի Դաշնության ղեկավարության տրամադրվածության արտացոլումն է Եվրոպայում ռազմա-քաղաքական կայունացման ուղիներ գտնելու համար՝ նոր «հրթիռային ճգնաժամեր» թույլ չտալու տեսակետից», - ավելացրել է դիվանագետը։

Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը կոչված է գլոբալ ռազմավարական կայունության ապահովմանը։ 2019 թվականին ԱՄՆ-ն դուրս է եկել պայմանագրից «ռուսական կողմի խախտումների պատճառով»։ Վաշինգտոնը մեղադրում էր Մոսկվային, որ այն 9М729 արգելված հրթիռ է մշակում ու փորձարկում։ Մոսկվայում պնդում են, որ դրա գործելու տրամագիծը թույլատրելիի սահմաններում է՝ 500 կիլոմետրից պակաս։

Թրամփն ու Պուտինը «հոկտեմբերյան անակնկալ» են պատրաստել

260
թեգերը:
Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիր, Ռուսաստան
Ըստ թեմայի
Պուտինն ասել է, թե ինչով կպատասխանեն ԱՄՆ–ի՝ միջին ու փոքր հեռահարության հրթիռների մշակմանը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն
ԲՀԿ պատգամավորներ

ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա

656
(Թարմացված է 22:39 28.10.2020)
Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի, այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը , ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը հրատապ գործուղվել են ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:

Որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է: «Անհրաժեշտ է գործընկերային և դիվանագիտական բոլոր հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը և նախանշել ամենասեղմ ժամկետներում իրավիճակի հանգուցալուծման տարբերակները»,-ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:

Պատվիրակությունը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 29-ին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

656
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Մոսկվա, Գագիկ Ծառուկյան, Վահե Էնֆիաջյան, Արման Աբովյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին հրադադարի կոչ է արել
Լավրովն ու Դրիանը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները
Արցախն Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է անում հեռանալ ռազմական օբյեկտների մոտից
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարարի ժնևյան հանդիպումը մեկ օրով հետաձգվել է

121
(Թարմացված է 12:15 29.10.2020)
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 29-ին Ժնևում պետք է հանդիպում ունենային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Ժնևում, հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բաքվի դիվանագիտական աղբյուրներին:

«Հանդիպումը, որը պետք է կայանար այսօր, հետաձգվել է և կկայանա վաղը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժնևում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

121
թեգերը:
Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ջախջախել են թշնամուն, ԱԹՍ խոցել, վիրավորներին մարտադաշտից դուրս բերել. նորօրյա հերոսները
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ. Մարուքյան