Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ–ն բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունները

298
(Թարմացված է 19:05 03.10.2019)
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ներկա մակարդակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանում դրական են գնահատվում Հայաստանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Պատասխանելով հայ լրագրողի համապատասխան հարցին` Զախարովան կարճ ասել է` դրական։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին Երևանում կայացավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, ինչպես նաև Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները։ Եվրասիական տնտեսական միությունը և Սինգապուրն ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեցին։

Ավելի ուշ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին` ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունավետ տարվա և բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար։

298
թեգերը:
Մարիա Զախարովա, Հայաստան, Ռուսաստան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (143)
Ըստ թեմայի
Հայկական ոսկերչական արտադրանքի առաջ կանաչ լույս վառվեց. ԵԱՏՄ–ն վերացնում է բյուրոկրատիան
Բադալյան. «ՌԴ պետական տարածքում ՌԴ նախագահը աջակցել է ՀՀ երկրորդ նախագահին»
Ադրբեջանում անհանգիստ են. Իրանը հետաքրքրված է դեպի Հայաստան երկաթգծի կառուցմամբ