«Արմենիա» խանութ–ռեստորանը

«Արմենիա» ռեստորանը Նավալնուց և մյուսներից դատարանով 241 հազար ռուբլի է վերցրել

81
(Թարմացված է 15:24 02.10.2019)
Ռեստորանը հայց էր ներկայացրել անօրինական բողոքի ակցիա անցկացնելու պատճառով` հասցված վնասը գնահատելով 550 հազար ռուբլի:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայի Տվերսկի դատարանը բավարարել է «Արմենիա» ռեստորանի հայցը Ալեքսեյ Նավալնու, Իլյա Յաշինի, Լյուբով Սոբոլի և Գեորգի Ալբուրովի դեմ` կապված հուլիսի 27–ի ակցիայի ժամանակ ռեստորանին հասցված վնասի հետ, հաղորդում է «Գովորիտ Մոսկվան»։

Ռեստորան՝ վերամբարձ կռունկի վրա. օդում... օդային

Դատարանը պարտավորեցրել է 241,5 հազար ռուբլի վճարել ռեստորանին։ Այդքան է գնահատվել հուլիսի 27-ի անօրինական ակցիայի պատճառով «Արմենիային» հասցված վնասը։

Հաստատությունը խնդրել է Ալեքսեյ Նավալնուց, Իլյա Յաշինից,  Լյուբով Սոբոլից և Գեորգի Ալբուրովից գանձել 550 հազար ռուբլի։

Ինչպես Աշոտը վիետնամցիներին սովորեցրեց տոլմա ուտել. հայկական ռեստորան Նյաչանգում

Հուլիսի 27–ին Մոսկվայի կենտրոնում ընդդիմությունը չարտոնված հանրահավաք էր անցկացնում, որն ուղեկցվում էր զանգվածային անկարգություններով։ Այդ հանրահավաքի պատճառով մի քանի քրեական գործ է հարուցվել։

Տվերսկոյ բուլվարի «Արմենիա» խանութ–ռեստորանը մոսկովյան եզակի խանութներից է։ Խորհրդային տարիներին այն հայկական ապրանքների մասնագիտացված խանութ էր։

81
թեգերը:
Ալեքսեյ Նավալնի, ընդդիմություն, հայ, Ռեստորան, Տուգանք, Մոսկվա, Դատարան
Ըստ թեմայի
Ինչպես «Մոսկվան վրեժ լուծեց Երևանից», կամ ադրբեջանական մի ապատեղեկատվության պատմություն
Ինչպես էր աֆրիկացին Երևանում ռուսերենով բանաստեղծություն կարդում Մոսկվայի մասին. տեսանյութ
«Սենսացիոն» տեսանյութի հետքերով, կամ ինչպե՞ս են Մոսկվայում ներկայացված Հայաստանն ու Երևանը