Եվգենիյ Պետրոսյան

«Նույն տղան եմ». Եվգենի Պետրոսյանը 74–ամյակը սիրելիի հետ նշում է Փարիզում

125
Հայտնի հումորիստի ընկերուհին` 30–ամյա Տատյանա Բրուխունովան, Ֆրանսիայի մայրաքաղաքն անվանել է երազանքի քաղաք։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի հայտնի հումորիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը սեպտեմբերի 16–ին դարձել է 74 տարեկան։

Այդ առիթով Պետրոսյանը երեք լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական ցանցում, որոնցից երկուսը հին, սև–սպիտակ լուսանկարներ են։ Պետրոսյանը լուսանկարների տակ գրել է կյանքի վաղանցիկության մասին և հանգել հետևության, որ տարիներն իր մեջ ոչինչ չեն փոխել։

«Երկու սկիզբ։ Կյանքի սկիզբ և դերասանական ուղու սկիզբ։ Ահա նայում եմ դրանց և զարմանում` որքան արագ են անցել այդ տարիները։ Հիշում եմ, թե որտեղ եմ լուսանկարվել այդ թաղիքից ոտնամաններով` 50թ–ին։ Դա Բաքու քաղաքում մայիսմեկյան փողոցում մեր տնից ոչ հեռու գտնվող լուսանկարչական ատելիեն էր։ Իսկ ցիլինդրով Մոսկվայում Էստրադային թատրոնի կուլիսներում եմ։ Այսօր ես արդեն 74 տարեկան եմ և նույնիսկ հիշում եմ, որտեղ եմ արել այսօրվա լուսանկարը։ Ես նույն տղան եմ։ Առավոտյան սլանում էի Փարիզում», – գրել է նա։

Փարիզում արտիստը մենակ չի զբոսնել, այլ իր երիտասարդ սիրելիի` 30–ամյա Տատյանա Բրուխունովայի հետ, որը երկու օր առաջ Instagram–ում տեսանյութ էր հրապարակել ինքնաթիռից և գրել. «Մոտենալով երազանքի քաղաքին...»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Евгений Петросян (@petrosyanevgeny)

Մոտ մեկ տարի առաջ Եվգենի Պետրոսյանը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` Ելենա Ստեպանենկոյի հետ ամուսնալուծության պատճառով։ Անցած տարի զույգը հայտարարեց ապահարզանի մասին։ Պաշտոնական ամուսնալուծությունից հետո նախկին ամուսիններն սկսել էին բաժանել համատեղ ունեցվածքը։

125
թեգերը:
Երազանք, Ֆրանսիա, Եվգենի Պետրոսյան, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Կրակ է, ոչ թե կին». Ժաննա Լևինան սոցցանցում «ֆուրոր» է արել
Բոլոր ճանապարհները տանում են Ռոմա. Գարիկ Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել Մխիթարյանին
Փորձել են որսալ Պետրոսյանին և պարզել, որ նա միայն ավտոկայանատեղիով է ներսուդուրս անում
«Բոլոր հայերն այդ ախտանիշն ունեն». Մարտիրոսյանը «վախեցել» է Գալուստյանի համար. տեսանյութ