Շավարշ Քոչարյան

Քոչարյանը մեկնաբանել է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման հարցը

63
(Թարմացված է 12:16 10.09.2019)
Հարցը քննարկվել է ինչպես Եվրասիական միության  շրջանակում, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերությունների մակարդակով։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը հույս ունի լուծել Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հետ կապված խնդիրները։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Ռուսական օրենսդրության համաձայն` Հայաստանում տրամադրված վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում չեն ճանաչվում, եթե մեքենան օգտագործվում է  վճարովի աշխատանքի համար։ Այլ կերպ ասած՝ սեփական մեքենայով հայկական վարորդական իրավունքով կարելի է Ռուսաստան մտնել, բայց այնտեղ տաքսի, ավտոբուս կամ բեռնատար վարել չի կարելի։ Ռուսաստանում ճանաչվում են ԵԱՏՄ բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից։

Կանադայում թույլ կտան վարորդական իրավունք ստանալու համար քննությունը հայերեն հանձնել

«Երեկ Մոսկվայում եվրասիական տնտեսական խորհրդի նիստն էր. օրակարգում կրկին կար այդ հարցը։ Այդ հարցում քննարկվում է բազմակողմ և երկու ուղղությամբ։ Բազմակողմ, քանի որ համապատասխան պայմանագիրը ԵԱՏՄ–ի մասին չի նախատեսում այդպիսի սահմանափակում։ Երկկողմանի, քանի որ այս սահմանափակումն իրականացվել է  համապատասխան ռուսական օրենքով», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է, հույս ունեն՝ կկարողանան հասնել արդյունքի:

ՀՀ փոխարտգործնախարարն այդ հարցին անդրադարձել էր նաև սեպտեմբերի սկզբին ԱԺ–ում խոսելիս։

Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի խնդիրներն ամբողջությամբ կլուծվեն. պատգամավոր

Նշենք նաև, որ այդ թեման երկկողմանի օրակարգի կարևորագույն հարց է համարում նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Հայ–ռուսական հարաբերությունները կախված չեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակից. Տողանյան

63
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Շավարշ Քոչարյան, վարորդական իրավունք, վարորդ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական վարորդական իրավունք ունեցողներին թույլ կտան աշխատել Ռուսաստանում
Հայկական վարորդական իրավունքով Վրաստանի քաղաքացիների տուգանքը չեղարկվել է
Հայկական վարորդական իրավունքները ՌԴ–ում կընդունվեն, երբ ռուսերենը ՀՀ–ում պաշտոնական կարգավիճակ ստանա
Ռուսական զենքը Հայաստան մատակարարելու բանակցությունները երբեք չեն ավարտվել․ Տողանյան
Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նոր հանդիպումը կկայանա մարտի վերջին. Տողանյան