Конкурс Новая волна - 2019 в Сочи. Дима Билан

Բիլանն անպարկեշտ ժեստեր է արե՞լ. տնօրենը լուրերը վերագրել է «դեղին» մամուլին. տեսանյութ

97
(Թարմացված է 00:14 10.09.2019)
Դիմա Բիլանը քաղաքի օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել Սամարայում, որտեղ, ներկաների խոսքով, իրեն ոչ ադեկվատ է պահել, ձայնագրությանը համահունչ չի երգել, տարօրինակ ձայներ է հանել և անպարկեշտ ժեստեր ցույց տվել։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի երգիչ Դիմա Բիլանի համերգների տնօրեն Դմիտրի Բուշուևը չի ցանկացել մեկնաբանել երգչի ելույթը, որը կայացել է Սամարայի քաղաքի օրվան նվիրված համերգի ժամանակ։ Նրա խոսքով, տեղեկությունն այն մասին, թե երգիչը գինովցած է եղել, ոչ այլ ինչ է, քան ապատեղեկատվություն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

««Դեղին» լուրերը չեմ մեկնաբանում», – ասել է Բուշուևն ու նշել, որ Դիմա Բիլանը միշտ առանց ձայնագրվածքի (фонограмма) է երգում։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սամարայի բնակիչներն ավելի վաղ էլեկտրոնային ստորագրահավաք էին կազմակերպել և պահանջել, որպեսզի տեղի իշխանությունները ներողություն խնդրեն տոնական համերգին Դիմա Բիլանին հրավիրելու համար։

Հայ երեխաները «փոփոխության քամի» կբերեն երգի ռուսական շոու

Ստորագրահավաքի հեղինակների խոսքով` Բիլանն իրեն ադեկվատ չի պահել, տարօրինակ ձայներ է հանել, անպարկեշտ ժեստեր ցույց տվել, ինչպես նաև ձայնագրությանը համահունչ չի երգել։

«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ

97
թեգերը:
տեսանյութ, երգիչ, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Чача вдвоём» կամ հայկական Ակունա մատատան. Մարտիրոսյանը և Գալուստյանը նոր «տեսահոլովակ» ունեն
«Հայհոյանք ու ևս մեկ անգամ հայհոյանք». Կիրկորովը դարձյալ սկանդալի մեջ է ընկել
Ռիտա Սարգսյանն ու Լևոն Քոչարյանը ներկա են եղել Նունե Եսայանի ծննդյան տոնակատարությանը