Տու-204

Կիևից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել․ փոխանակված բանտարկյալները հասել են Մոսկվա

59
(Թարմացված է 15:26 07.09.2019)
Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են հանձնել ավելի քան 30 բանտարկյալի։ Պետություններն այս հարցը լուծելու աշխատանքները սկսել էին ամառվա վերջին։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի և Կիևի պայմանավորվածություններից հետո Ուկրաինայում ազատ արձակված անձանց ինքնաթիռը վայրէջք է կատարել Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

«Հուզիչ էր». ինչի մասին է զրուցել Մարգարիտա Սիմոնյանը Կիրիլ Վիշինսկու հետ

Ինքնաթիռը Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան է հասել այսօր առավոտյան։ Այդ ինքնաթիռով Մոսկվա են մեկնել ՌԻԱ Նովոստի Ուկրաինա կայքի ղեկավար Կիրիլ Վիշինսկին, որին ուկրաինական դատարանն ազատ է արձակել կալանքից, ինչպես նաև Մոսկվայի և Կիևի պայմանավորվածությունների շրջանակում Ուկրաինայում ազատ արձակված անձինք։

Ինչպես հաղորդել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, կողմերը 35–ական հոգու են փոխանակել։

«Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակման պատմական ակցիան կայացավ»,–ասել է Մոսկալկովան։

Նա նշել է, որ բանտարկյալների փոխանակումը չի կարելի ավարտված համարել, դեռ շարունակվում է մոտ 50 տոկոս քրեական գործերի քննությունը։

Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մոսկվայից Ուկրաինա ուղևորված ինքնաթիռը, որում Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, վայրէջք է կատարել «Բորիսպոլում»։ Նրանց դիմավորել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ռուսաստանն ու Ուկրաինան ամառվա վերջին սկսել էին աշխատանք տանել դատապարտված և ձերբակալված անձանց միաժամանակ ազատ արձակելու հարցի ուղղությամբ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքացիներին միաժամանակ ազատ արձակելու հարցը կլուծվի մոտ ապագայում։

59
թեգերը:
տեսանյութ, ինքնաթիռ, Ուկրաինա, Ռուսաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ նախագահը գժտվել է G7 պետությունների ղեկավարների հետ` Ռուսաստանին խումբ վերադարձնելու գաղափարի պատճառով
Պուտինը գործընկերոջը զգուշացնում էր սեպտեմբերի 11-ի սպառնալիքի մասին. ԿՀՎ նախկին վերլուծաբան
Ուկրաինայի մասին և ոչ միայն. Մերկելը զանգել է Պուտինին