Միխայիլ Գալուստյան

«Միշա, մի՛ փորձիր ինձ անցնել». հայր և որդի Գալուստյանները մրցել են ջրացատկում. տեսանյութ

302
Միխայիլ Գալուստյանը համացանցում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ընտանիքի և ծնողների հետ ծովում հանգստանում է զբոսանավի վրա։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանն այժմ ընտանիքի հետ հանգստանում է հայրենի Սոչիում, միևնույն ժամանակ՝ ուրախացնում Instagram–ի բաժանորդներին նոր լուսանկարներով և տեսանյութերով։

Նրա հրապարակած վերջին տեսահոլովակը 2 մասից է բաղկացած։ Առաջին մասում նրա հայրը` Սերգեյ Նշանովիչը, ջուրն է ցատկում զբոսանավից, որի վրա իր հանգիստն է անցկացնում Գալուստյանների ընտանիքը։ Երկրորդում նմանատիպ ցատկ է կատարում Միխայիլը։

Տեսանյութը Գալուստյանն ուղեկցել է մեկնաբանությամբ. «Քրքջում եմ։ Հայրս փոկի նման ջուրը մտավ։ Ես էլ հետևից։ Նա նայում է փորիս ու ասում. «Միշա», մի՛ փորձիր ինձնից առաջ անցնել»։

Սակայն օգտատերերին ավելի շատ հետաքրքրել է ոչ թե Գալուստյանի հոր չափերը, այլ նրանց երկուսի ցատկերը, և սկսել են համեմատել դրանք:

«Հայրիկը մտավ՝ ինչպես դանակը կարագի մեջ։ Հին դպրոց է։ Իսկ դու ձախողեցիր»,- գրում է aleksandr.evlampiev–ը։

«Հայրիկը պատահաբար ջրացատկով չի՞ զբաղվել», – հարցնում է  jorkaev_888–ը։

«Կեցցե հայրիկը։ Գեղեցիկ ցատկ կատարեց», – նշել է viacheslavww–ը։

Այնպես որ, Միխայիլն օրինակ ունի. նա պետք է փորձի ջրացատկի տեխնիկան հղկել։

Իսկ ինչ վերաբերում է հոր փորին, նրան դա կարգավիճակով թույլատրելի է։ Չէ՞ որ Սերգեյ Գալուստյանը մասնագիտությամբ խոհարար է։

Հայաստանի հավաքականն՝ ընդդեմ Սոչիի հավաքականի․ Գալուստյանն անգթորեն հաղթել է հակառակորդին

302
թեգերը:
Միխայիլ Գալուստյան
Ըստ թեմայի
«Հարբեցողության օրհներգ». թողարկվել է Միշա Գալուստյանի և Ռևայի տեսահոլովակը․ տեսանյութ
Հայկական արմատներով հաջողակ աստղերն ընդգրկվել են Forbes–ի վարկանիշում. ովքե՞ր են նրանք
«Խմում ես, հետո էլի ես խմում». Միշա Գալուստյանը Սևանում լողալու իր մեթոդն ունի
Միխայիլ Գալուստյանին զայրացրել են ամուսնալուծության մասին լուրերը. տեսանյութ
Գալուստյան vs Ռևա. երգի մրցույթը վերածվել է հումորային մենամարտի