Շերեմետևոյի ինքնաթիռի դեպքի ականատես

Շերեմետևոյի ինքնաթիռի դեպքի մանրամասները՝ ականատեսներից. տեսանյութ

283
(Թարմացված է 19:56 19.07.2019)
Շերեմետևոյում ծխով լցված ինքնաթիռի ուղևորը իջեցրել է թոռանը փչովի սանդուղքով, իսկ ինքը թռել ինքնաթիռի թևից ու վնասվածք  ստացել։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռում Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ սրահում առաջացած ծխի պատճառով ուղևորների շրջանում խուճապ է սկսվել։ Տարհանման ժամանակ հրմշտոցի հետևանքով ուղևորներից ոմանք վնասվածք են ստացել։ Այս մասին «Ռոսիա» հեռուստաալիքին ասել է ինքնաթիռում եղած տղամարդը։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Nordwind Airlines» ավիաընկերության ինքնաթիռում եղել է 187 մարդ, տուժել են 10-ը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։

"РЕН ТВ"-ն հրապարակել է տարհանման ընթացքում հրմշտոցի հետևանքով  տուժածների ցանկը` Մելսիկ Ն.,  Ղահրամանյան Վ., Մարցինովսկայա Վ., Հարությունյան Ա., Աթանյան Տ.։

Ինքնաթիռի ուղևորներից մեկի խոսքով` բոլորը բղավում էին  ու համոզում նրան թռչել ինքնաթիռից, բայց նա որոշել է սկզբում փրկել թոռանն ու իջեցնել նրան փչովի սանդուղքով։ Հետո ցատկել է ինքնաթիռից ու կոտրել ձեռքը։

Հայտնի է` ինչու է Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ծուխ լցվել

Ավելի վաղ Հովհաննես անունով երիտասարդ ականատեսն ասել էր, որ թռիչքուղու վրա արագություն հավաքելու ընթացքում սկսել է մեծ քանակությամբ ծուխ լցվել ինքնաթիռի սրահ, որի արդյունքում խուճապ է սկսվել։

«Երևան էինք ուղևորվում, ինքնաթիռը սկսեց շարժվել ու սրահը լցվեց ծխով։ Ահավոր ծուխ էր։ Բոլորը խուճապի մատնվեցին, սկսեցին գոռալ։ Կեցցե՛ օդաչուն. արագ արձագանքեց ու ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը»,- նշեց նա։

Նշենք` ավելի ուշ քաղաքացիներին հնարավորություն տրվեց ռեզերվային ինքնաթիռով Երևան թռչել։ ՌԴ–ում ՀՀ դեսպանատան տվյալների համաձայն` 19 մարդ հրաժարվել են այլ ինքնաթիռից օգտվել։ Մոսկվայից մեկնած երկրորդ  ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանում։

283
թեգերը:
Boeing 737, վթար, ինքնաթիռ, Շերեմետևո
Ըստ թեմայի
Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից երկուսը հիվանդանոցում են
Արտակարգ պատահար Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռում. դատախազությունը գնահատական կտա միջադեպին
Քանի մարդ է տուժել Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
«Շերեմետևոյում» հրդեհված ինքնաթիռի զոհերի թիվը հասավ 13-ի. տեսանյութ
Ինչքանո՞վ է «Զվարթնոցը» պատրաստ դիմակայել աղետներին. «Շերեմետևոյի» ողբերգության հետքերով
Մոսկվայից Սամարա ուղևորվող Sukhoi Superjet–ը վերադարձել է «Շերեմետևո»
Նավակներ ինքնաթիռների փոխարեն. ջրհեղեղ Շերեմետևոյում. տեսանյութեր, լուսանկարներ
Արմայիս Քամալով

Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի

41
(Թարմացված է 17:31 22.09.2020)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արմայիս Քամալովին և մյուս բուժաշ.խատողներին հանձնված պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն Արմայիս Քամալովը ստացել է Ալեքսանդր Նևսկու շքանշան, իսկ մի խումբ բժիշկներ և բուժքույրեր ՝ Լուկա Կրիմսկիի և Պիրոգովի շքանշան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը:

Բժիշկները պարգևներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնազոհության համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ ՝ համաճարակների դեմ պայքարում ունեցած վաստակի, բուժման առաջադեմ մեթոդների մշակման համար և ոչ միայն:

Ակադեմիկոս Արմայիս Կամալովը ծնվել է թբիլիսահայերի ընտանիքում, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա: Այնտեղ նա ավարտել է ինստիտուտը և սկսել աշխատել։

Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները

41
թեգերը:
Արմայիս Քամալով, պարգևատրում, Վլադիմիր Պուտին, բժիշկ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ
Հայ բժիշկը նշանակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի առողջապահության նախարար
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

23
(Թարմացված է 18:12 22.09.2020)
ՌԴ արտգործնախարարի խոսքով` ժամանակակից պայմաններում ՄԱԿ–ը պետք է մնա արդյունավետ կառույց, որը համակարգված աշխատանք է տանում`  խստորեն հետևելով իր  կանոնադրությանը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik.  Աշխարհում հակամարտությունները պետք է լուծվեն միայն դիվանագիտական միջոցներով։ ՄԱԿ–ի 75-ամյա հոբելյանի առիթով ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից գլխավոր ասամբլեային ուղղված իր տեսաուղերձում։

Նրա խոսքով` 75 տարի առաջ դրվեց համընդհանուր գլոբալ տան` ՄԱԿ–ի, հիմնաքարը։

«Անցյալին նայելով՝ մենք հիանում ենք այն վճռականությամբ, որով համաշխարհային կազմակերպության հիմնադիր հայրերը ձգտում էին  միջազգային հարաբերությունների ժողովրդավարական համակարգ կառուցել։ Նրանք միավորվեցին, որպեսզի ապագա սերունդներին ազատեն պատերազմի արհավիրքներից, հավատք հաստատեն մարդու իրավունքների նկատմամբ, արդար աշխարհակարգի և սոցիալական առաջընթացի համար պայմաններ ստեղծեն», – ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ տարիներ անց ոմանք այս մեծ ձեռքբերումը հակված են ընդունել որպես ինքնին կատարված մի բան։ Սակայն հարկ է հիշել, որ այդ ուղղությամբ արված յուրաքանչյուր քայլ իսկական սխրանք է, որոնցից գլխավորը, անկասկած, նացիզմի դեմ տարած հաղթանակն էր։ Ազատ ժողովուրդների միավորումը սարսափելի ողբերգության դեմ հիմք դարձավ նախկինում ուտոպիստական համարվող գաղափարները կյանքի կոչելու համար։

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները համատեղ հայտարարություն են արել

Այս համապատկերում, նախարարի խոսքով, բացարձակապես անհեթեթ են պատմությունը վերանայելու,  ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակում որոշիչ ներդրում ունեցած ժողովուրդների դերը նվաստացնելու փորձերը։  Այն սարսափելի ժամանակներում զոհվածների հիշատակը սուրբ է։

«Բոլորս պետք է հիշենք պատմության դասերը,  հարգենք ազատարար զինվորների սխրանքները, ապահովենք նրանց հիշատակին կանգնեցված հուշարձանների պահպանությունը», – նշել է նախարարը։

Ցավոք, ՄԱԿ–ի ստեղծումից հետո սկսված «սառը պատերազմը» թույլ չտվեց ամբողջությամբ բացահայտել կազմակերպության հսկայական ստեղծարար ներուժը։ Միայն 44 տարի անց, երկու անհաշտ համակարգերի աշխարհաքաղաքական դիմակայումը խորհրդանշող Բեռլինի պատի անկումից հետո, նոր հույս ծնվեց։ Խոսքն արդեն ոչ միայն ռազմական բախումները կանխելու, այլև անվստահության ու անհավասարության հաղթահարման, նեոգաղութատիրական նկրտումների զսպման, հանուն համընդհանուր ապագայի կերտման կառուցողական համագործակցություն հաստատելու մասին էր։

Այսօր, ցավոք, աշխարհի տարբեր տարածաշրջաններում շարունակվում են ռազմական հակամարտությունները։ Դրանց են գումարվում ժամանակակից սպառնալիքները՝ միջազգային ահաբեկչությունը, թմրա և կիբեռհանցագործություն, կլիմայի փոփոխություն։ Այս տարի ցանկը համալրրվեց ևս մեկ ահեղ մարտահրավերով` կորոնավիրուսի համավարակով, որը սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում լուրջ ճգնաժամերի պատճառ դարձավ։

«Այս կապակցությամբ բավական արդիական ենք համարում ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի` COVID–19–ի հետ կապված գլոբալ հրադադարի վերաբերյալ կոչը, որը ՀԱՊԿ անդամ–երկրները սատարեցին միաձայն», – ասել է նախարարը։

Տարեցտարի այս և բազմաթիվ այլ գլոբալ խնդիրներին արձագանքելը ավելի  ու ավելի դժվար է դառնում, հատկապես համաշխարհային հանրության  աճող անհամերաշխության պայմաններում։ Տպավորություն կա, որ այս իրավիճակը կապված է մյուս պետությունների օրինական շահերի հետ որոշ երկրների կողմից հաշվի չնստելու ցանկության հետ։

Գործի են դրվում «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» նման հայեցակարգերի և ստանդարտների սերմանումը պետությունների ներքին գործերին միջամտելու և  ՄԱԿ–ի ԱԽ առաջնահերթությունները խախտելով՝ միակողմանի պատժամիջոցների կիրառման, անհանդուրժողականության և ատելության դրսևորումներին զուգահեռ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է հղել Փաշինյանին և Ալիևին

Ըստ Լավրովի, սակայն, պատմության բնական ընթացքը բեկել հնարավոր չէ։  Այսօր միջազգային ասպարեզում տնտեսական աճի նոր կենտրոններ են ամրապնդվում, մեծանում է ռազմական հակամարտությունները բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը, աճում է փոխկախվածությունը։

Աշխարհը հոգնել է բաժանարար գծերից, պետությունները «յուրայինների» և «օտարների» բաժանելուց, աշխարհը բազմակողմանի փոխօգնության և համագործակցության ընդլայնում է պահանջում: Այլ կերպ ասած, 75 տարի առաջ ՄԱԿ–ի ստեղծման ժամանակ ձևակերպած նպատակները գնալով ավելի արդիական են դառնում։

«Այդ պատճառով ավելի կարևոր է մեզ համար այսօր վերահաստատել ՄԱԿ–ի Կանոնադրությանը և միջազգային իրավունքի ընդունված նորմերին մեր հավատարմությունը, շեշտը դնել ՄԱԿ–ի համակարգմամբ իրական բազմակողմանիության և գլոբալ խնդիրների լուծման կոլեկտիվ փնտրտուքներին ուղղված ջանքերի աշխուժացման անայլընտրանքայնության վրա», – ասել է Լավրովը։

Նրա կարծիքով` հոբելյանական տարեթիվը լավ առիթ է գծանշել համաշխարհային կազմակերպության հետագա գործունեությունը։ Ժամանակակից պայմաններում ՄԱԿ–ը պետք է արդյունավետ կառույց մնա, որը համակարգված աշխատանք է տանում՝ խստագույնս պահպանելով իր Կանոնադրությունը։  Չի կարելի թույլ տալ ՄԱԿ–ի համակարգի հիմնական մարմինների մանդատների լղոզում և նրանց իրավասությունների կրկնօրինակում, ինչը միայն կհետաձգի ցանկալի նպատակների իրականացումը։

ՄԱԿ–ն իր գործնական քայլերում պետք է հաշվի առնի տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ ՀԱՊԿ–ի, փորձը։

Նախարարի խոսքով`  ՄԱԿ–ի ձեռքբերումների առյուծի բաժինը կապված է նրա խաղաղապահ գործունեության հետ։ Խաղաղությունը պահպանելուն ուղղված գործողությունների հետ այսօր, ինչպես երբևէ, մեծ հույսեր են կապվում. չէ՞ որ դրանք կոչված են լուծելու հրատապ խնդիրները, նպաստելու երկարաժամկետ կարգավորմանը։

«Միևնույն ժամանակ համաշխարհային հանրության գլխավոր խնդիրներից մեկը պետք է մնա հակամարտության կարգավորումը բացառապես խաղաղ, քաղաքա-դիվանագիտական միջոցներով, միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակում, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա», – ասել  է Լավրովը։

Անկասկած, առաջնահերթություն պետք է մնա ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համագործակցության ընդլայնումը։  Տեղեկատվահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման ֆոնին, որոնք ակտիվ կիրառվում են ահաբեկչական, հանցավոր և ռազմական նպատակներով, կարևոր խնդիր է դառնում միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովումը։

Գլոբալ կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է խոչընդոտել  սպառազինությունների, զինաթափման և չտարածման նկատմամբ վերահսկողության համակարգի թուլացման փորձերին։ Առանձնակի ուշադրություն են պահանջում անդրսահմանային բնույթի սպառնալիքներն անդրադարձնելու խնդիրները, այդ թվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտիներ տեղափոխելու, քիմիական և կենսաբանական ահաբեկչության սպառնալիքներին, ինչպես նաև խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի օգտագործումն ապահովելու հետ կապված խնդիրներին։ 

ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով

Կազմակերպության ուշադրության կենտրոնում պետք է մնա խաղաղության ամրապնդման անբաժանելի պայման հանդիսացող զարգացմանն օժանդակումը։  Կարևոր է հնարավորինս արագ ավարտին հասցնել ապագաղութացման գործընթացը, որը բարդանում է նոր պայմաններում սեփական ազդեցությունը պահպանելու՝ նախկին մետրոպոլիաների ձգտմամբ։

Լավրովն ընդգծել է, որ Կազմակերպության ճակատագիրը նրա անդամ–պետությունների ձեռքերում է։

«Մեզ անհրաժեշտ է կրկին, ինչպես 1945 թվականին, մի կողմ դնել տարաձայնություններն ու միավորվել հանուն ընդհանուր խնդիրների լուծման` հենվելով իրավահավասար երկխոսության և շահերի փոխադարձ հարգանքի վրա», – ասել է ՌԴ արտգործնախարարը։

Նրա խոսքով` ՄԱԿ–ի հարթակը դրա համար ստեղծում է  բոլոր անհրաժեշտ պայմանները։

23
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սերգեյ Լավրով, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Ըստ թեմայի
8 տարվա ընդմիջումից հետո Սերգեյ Լավրովը Դամասկոս է գնացել. ինչ հանդիպումներ են նախատեսված
Լավրովը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու մասին
ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները համատեղ հայտարարություն են արել

Նախագահական, հետո՝ «Պողոսյան». մրցանակների հանձնման արարողությունը՝ լուսանկարներով

0
  • «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝  նախագահի նստավայրում
  • «Պողոսյան մրցանակը»
  • «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝  նախագահի նստավայրում
  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
  • «Պողոսյան մրցանակը»
  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
  • «Պողոսյան մրցանակի» մրցանակակիր
  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
  • «Պողոսյան մրցանակը»
  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
  • «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝  նախագահի նստավայրում
  • «Պողոսյան մրցանակ»
  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
  • «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝  նախագահի նստավայրում
  • «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝  նախագահի նստավայրում
Բժիշկները, գիտնականները, արվեստագետներն ու այլ ոլորտներում նշանակալի ձեռքբերումներ գրանցածները պարգևներ ստացան։

ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված ամենամյա «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունը։

Մրցանակը, որը սկզբում կոչվում էր նախագահական, հիմա՝ «Պողոսյան մրցանակ», տրվել է 19 տարի շարունակ և քաջալերել է շատ գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել «Պողոսյան» հիմնադրամին՝ ի դեմս համահիմնադիր Ժան Պողոսյանի, այն նշանակալի ներդրման համար, որ 1990-ականներից սկսած նրանք կատարել են Հայաստանում՝ իրականացնելով տասնյակ հումանիտար ծրագրեր, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մրցանակաբաշխության կազմակերպման համար:

Նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ հայտնել է, որ շարունակելու է համագործակցել նաև Պողոսյան ընտանիքի հետ՝ հետագայում սահմանելու նոր նախագահական մրցանակ, որը կունենա ավելի լայն ընդգրկում և միջազգային մակարդակ: 

0
  • «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝  նախագահի նստավայրում
    © Sputnik / Asatur Yesayants.

    «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝ նախագահի նստավայրում

  • «Պողոսյան մրցանակը»
    © Sputnik / Asatur Yesayants.

    «Պողոսյան մրցանակը»

  • «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝  նախագահի նստավայրում
    © Sputnik / Asatur Yesayants.

    «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝ նախագահի նստավայրում

  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
    © Sputnik / Asatur Yesayants.

    Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից

  • «Պողոսյան մրցանակը»
    © Sputnik / Andranik Ghazaryan.

    «Պողոսյան մրցանակը»

  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
    © Sputnik / Asatur Yesayants.

    Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից

  • «Պողոսյան մրցանակի» մրցանակակիր
    © Sputnik / Asatur Yesayants.

    «Պողոսյան մրցանակի» մրցանակակիր

  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
    © Sputnik / Asatur Yesayants.

    Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից

  • «Պողոսյան մրցանակը»
    © Sputnik / Asatur Yesayants.

    «Պողոսյան մրցանակը»

  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
    © Sputnik / Asatur Yesayants.

    Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից

  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
    © Sputnik / Asatur Yesayants.

    Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից

  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
    © Sputnik / Andranik Ghazaryan.

    Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից

  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
    © Sputnik / Asatur Yesayants.

    Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից

  • «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝  նախագահի նստավայրում
    © Sputnik / Asatur Yesayants.

    «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝ նախագահի նստավայրում

  • «Պողոսյան մրցանակ»
    © Sputnik / Andranik Ghazaryan.

    «Պողոսյան մրցանակ»

  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
    © Sputnik / Asatur Yesayants.

    Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից

  • Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից
    © Sputnik / Asatur Yesayants.

    Դիտարժան կադրեր՝ «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունից

  • «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝  նախագահի նստավայրում
    © Sputnik / Asatur Yesayants.

    «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝ նախագահի նստավայրում

  • «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝  նախագահի նստավայրում
    © Sputnik / Andranik Ghazaryan.

    «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողություն՝ նախագահի նստավայրում

թեգերը:
Արմեն Սարգսյան, Պողոսյան մրցանակաբաշխություն, մրցանակ