Միխայիլ Խաչատուրյան

Դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել

1812
(Թարմացված է 11:35 12.07.2019)
Ռուսաստանի քննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործն առանձնացրել է առանձին վարույթում։ Այս մասին հայտնում են ռուսական մի շարք ԶԼՄ–ներ` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

«Քննչական խումբը Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ նյութերն առանձին վարույթում է առանձնացրել` սեփական դուստրերի հանդեպ հանցավոր գործողություններ անելու փաստով։ Քննիչների կարծիքով` տղամարդու գործողությունները պետք է որակվեն ՌԴ Քրեական օրենսգրքի 117, 132 և 133 հոդվածներով («կտտանքներ», «սեռական բնույթի բռնի գործողություններ», «սեռական բնույթի գործողությունների հարկադրում»), - հայտնում է «Ռոսիյսկայա գազետա» պարբերականը։

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկու դուստրերը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։

Պահանջում էր «Դուք»–ով դիմել. հրապարակվել են Խաչատուրյան քույրերի առաջին ցուցմունքները

1812
թեգերը:
Քրեական գործ, Խաչատուրյան քույրեր, Սպանություն, Ռուսաստան
թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (75)
Ըստ թեմայի
Հորը սպանած Խաչատուրյան երեք քույրերը խոստովանել են իրենց մեղքը
Խաչատուրյան քույրերից մեկը զրկվել է բնակարանից. դատարանը բավարարել է տատիկի հայցը
Խաչատուրյան քույրերի սպանված հոր մոտ անձի խանգարում են հայտնաբերել. փաստաբան
Մանկապղծության համար հետմահու գործ կհարուցվի՞ Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ
«Ազատություն Խաչատուրյան քույրերին». Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում