Մարգարիտա Սիմոնյան. RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր

Ոսկի է, ոչ թե սկեսուր․ ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանը վարդագույն կոստյում չի հագնի

4015
(Թարմացված է 14:02 24.06.2019)
RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է սկեսուրի՝ հայտնի դերասանուհի Լաուրա Գևորգյանի հետ իր հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ շատ է կարոտում սկեսուրին՝ հայտնի դերասանուհի Լաուրա Գևորգյանին, որը հանգստանալու է մեկնելու Երևան։

Սիմոնյանը սկեսուրի լուսանկարը հրապարակել է Instagram սոցիալական ցանցում։

«Իմ ոսկե սկեսուրը մեկնել է իր սիրելի Երևան՝ հին ամառանոց, որը կառուցել է նրա ամուսինը՝ Էդմոնդ Քեոսայանը, որտեղ ընկուզենիների այգի է և բուրավետ լեռնային հով եղանակ։ Իսկ մենք կարոտում ենք», - գրել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ «Միլիոնանոց գաղտնիք» հաղորդումից հետո շատերը հարցնում են, թե ինչպես կառուցել հարաբերությունները սկեսուրի հետ, առավել ևս, եթե նրա հետ ապրում ես մի հարկի տակ։

«Պատասխանում եմ։ Պետք է տուն կառուցել։ Պետք չէ հարաբերություններ կառուցել։ Ուղղակի պետք է սիրել։ Այդ ժամանակ կնկատես միայն լավը։ Իսկ սկեսուրների բոլոր դիտողությունները և խրատները, օրինակ, «մի հագիր այդ վարդագույն կոստյումը, այն ինձ դուր չի գալիս», միայն հաճելի կլինեն։ Իհարկե, չեմ հագնի։ Ինձ համար ի՞նչն է ավելի թանկ՝ երեխաներիս տատի՞կը, իմ սիրելիի մայրը՞, թե՞ վարդագույն կոստյումը։ Լաուրոչկա Աշոտովնա, շուտ վերադարձեք, մենք կարոտում ենք», - գրել է Սիմոնյանը։

Նշենք, որ այս տարվա հունվարի վերջին ընտանիքը տոնել է Լաուրա Գևորգյանի հոբելյանը։ Նա դարձել է 80 տարեկան։ Սիմոնյանը գրառումներից մեկում պատմել է, որ ամեն ինչից զատ նրա սկեսուրը տաղանդավոր դերասանուհի է, որն ամբողջ կյանքում նկարահանվել է միայն իր ամուսնու՝ «Անորսալի վրիժառուների» ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի հետ։

4015
թեգերը:
Հայաստան, Մարգարիտա Սիմոնյան
Ըստ թեմայի
Մարգարիտա Սիմոնյանին հոսպիտալացրել են Լյուբով Սոբոլի հետ տեղի ունեցած միջադեպից հետո
«Սա շապիտո կրկես է». Տիգրան Քեոսայանն իրավաբանների հետ կքննարկի կնոջ հետ կապված միջադեպը
Մարգարիտա Սիմոնյանին դուրս են գրել հիվանդանոցից. նա հրապարակել է իր ախտորոշումը
«Մարգարիտան հղի է... ես ի՞նչ կապ ունեմ». Պուտինն արտահայտվել է Պետերբուրգի ֆորումի ժամանակ
«Սոբոլը կենդանի է». Մարիա Զախարովան դատապարտել է Մարգարիտա Սիմոնյանի հետ կապված միջադեպը