Սերգեյ Կոպրիկինը պարգևատրում է Ալեքսանդր Պետրովին

ՀՀ-ի հետ հարաբերություններն ամրապնդված են մարտական եղբայրությամբ. դեսպանը պարգև է հանձնել

55
(Թարմացված է 21:25 14.06.2019)
Երևանում ռուսական ավիակայանի հրամանատար Ալեքսանդր Պետրովը «ՌԴ վաստակավոր ռազմական օդաչուի» պատվավոր կոչում է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Երևանում «Էրեբունի» օդանավակայանում ռուսական ավիակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովին «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ռազմական օդաչուի» պատվավոր կոչում է շնորհվել։ Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ այսօր Երևանում, կոչումը շնորհեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ելույթ ունենալով արարողության ժամանակ ու դիմելով ավիակայանի անձնակազմին` Պետրովն ասաց, որ այդ կոչումն իր հետ ծառայած բոլոր անձնակազմերի ու բոլոր զորամասերի քրտնաջան աշխատանքի արդյունքն է։

«Այդ մեդալում կենտրոնացած է ձեր աշխատանքը։ Շատ շնորհակալ եմ ձեզ այս պատվավոր կոչումը կրծքիս կրելու իրավունքի համար», – ասաց բազայի հրամանատարը։

Դեսպան Կոպիրկինն իր հերթն նշանակալի անվանեց այն, որ միջոցառումը հայկական հողի վրա է տեղի ունենում։

«Ինձ համար շատ հաճելի է, որ ինձ բախտ է  վիճակվել շնորհել այս կոչումն այստեղ`Հայաստանում։ Ռուսական բազայի առկայությունը վկայում է ոչ միայն ռուսական ռազմական ուժի մասին, այլև այն դերակատարության մասին, որը Ռուսաստանն ունի խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում», – նշեց Կոպիրկինը։

Նա կարևորել է Ռուսաստանի Զինված ուժերի առաքելությունը Հայաստանի հետ եղբայրական հարաբերություների պահպանման հարցում։ Նրա խոսքով` այդ հարաբերությունները ամրապնդված են արյունով ու մարտական եղբայրությամբ։

Երևանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիակայանը ձևավորվել է 1995 թվականին: 1998 թվականի նոյեմբերին ՌԴ-ից ավիակայան են տեղափոխվել ՄիԳ-29 կործանիչներ։ 2001 թվականի հուլիսին Էրեբունիում տեղակայված մասերից ստեղծվել է ավիակայան, որը դարձել է Գյումրիում տեղակայված 102 ռազմակայանի օդային բաղադրիչը։

2013 թվականի վերջին ավիակայանի կազմում ընդգրկվել է ուղղաթիռային էսկադրիլիան։ 2015 թվականի դեկտեմբերին 2016 թվականի փետրվարին ՌԴ–ից այստեղ են տեղափոխվել հարվածային Մի-24Պ ինքնաթիռներ ու ռազմատրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռներ։

55
թեգերը:
Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի գործընկերների թվում. Կոպիրկին
Վերջին մեկ տարում հայ-ռուսական հարաբերություններում պահպանվել է դինամիկան. Կոպիրկին
Հայաստանի նախագահն այցելել է Ռուսաստանի դեսպանատուն
Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ռոբերտ Քոչարյանին