Ներգաղթյալների աջակցության կենտրոն Ռուսաստանում

Ռուսաստանը Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտներին կենսաթոշակ կվճարի

160
(Թարմացված է 21:40 11.06.2019)
Այսօր միգրանտները հարկեր են վճարում, բայց կենսաթոշակ չեն ստանում։ Նոր համաձայնագիրը նախատեսված է վավերացնել մինչև տարեվերջ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ռուսաստանը, համաձայն ԵԱՏՄ կենսաթոշակային ապահովման համաձայնագրի, որը ստորագրման է նախապատրաստվում, կսկսի կենսաթոշակ վճարել ԵԱՏՄ երկրներից ժամանած և պաշտոնական գրանցում ունեցող աշխատանքային միգրանտներին։ Այս մասին, հղում անելով աշխատանքի նախարարությանը, հայտնում են մի շարք ռուսական ԶԼՄ–ներ։

ԵԱՏՄ երկրների միջև կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը ենթադրում  է, որ երկիրը, որտեղ միգրանտն աշխատել է և վճարել է կենսաթոշակային հիմնադրամի հարկերը,  նրան թոշակ կվճարի նույնիսկ հայրենիք վերադառնալուց հետո։ Ինչպես տեղեկանում ենք ՌԴ աշխատանքի նախարարության նամակից, համաձայնագրի նախագիծը մտել է ԵՏՀ դեռ մարտին, իսկ մայիսի կեսերին ՌԴ աշխատանքի նախարարությունը կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի ուսումնասիրմանն է ուղարկել փաստաթղթերի համապատասխան փաթեթը՝ խնդրելով համաձայնեցնել դրանք «հնարավորինս սեղմ ժամկետներում»:

Այսօր այն միգրանտները, որոնք Ռուսաստանում աշխատում են օրինական և հարկեր են վճարում կենսաթոշակային հիմնադրամ, կենսաթոշակ չեն ստանում։

Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի 2019 թվականի աշնանը և միության բոլոր երկրների կողմից կվավերացվի մինչև տարեվերջ։

ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղըզստանը։

160
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Ռուսաստան
Ըստ թեմայի
Ամենապահանջված ուղղությունների շարքում Հայաստանը 3–րդն է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար
Վերջին մեկ տարում հայ-ռուսական հարաբերություններում պահպանվել է դինամիկան. Կոպիրկին
Հայերն ու հատուկջոկատայինի սպանությունը. դեսպանը խոսեց աղմկահարույց դեպքի մասին