Նիկիտա Բելյանկինի գործով կասկածյալներից մեկը

ՌԴ–ում ևս 1 հայ է կալանավորվել. ՔԿ–ն դիմել է ծեծկռտուքի 9–րդ մասնակցին կալանավորելու համար

110
(Թարմացված է 18:18 10.06.2019)
Հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության փաստով կան ձերբակալվածներ։ Արդեն 8-ը կալանավորված են։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Կրասնոգորսկի դատարանը երկու ամսով կալանավորել է Համլետ Հայրապետյանին։ Կասկածներ կան, որ նա ևս մասնակցել է այն ծեծկռտուքին, որի հետևանքով մահացել է ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Հայրապետյանը ծեծկռտուքի 8–րդ ենթադրյալ մասնակիցն է։

Քննիչները նաև ձերբակալել են զանգվածային ծեծկռտուքի 9–րդ մասնակցին։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքով փոխելու համար։

Քրեական գործի մեջ ներքաշված են Ռուսաստանի քաղաքացիներ Սերգեյ Խոջանյանը, Ռուսաստանի քաղաքացիներ Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը և Սուրեն Մարկոսյանը, Հայաստանի քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը, Համլետ Հայրապետյանը և Սահակ Սահակյանը, որոնց խուլիգանություն են վերագրում, բայց նրանք մեղքը չեն ընդունում։

Նիկիտա Բելյանկինի սպանության գործով ևս 3 հոգու են ձերբակալել. հայտնի չէ` հայեր են, թե ոչ

Քննության նախնական տվյալների համաձայն` հունիսի 1–ի երեկոյան Նիկիտա Բելյանկինը ընկերուհու հետ զբոսնելու ընթացքում տեսել է, որ «Բիր Հաուս» գարեջրատան մոտ երկու խումբ մարդիկ կռվում են իրար հետ, և որոշել է միջամտել։ Նիկիտան գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, բայց նրան հարվածել են դանակով։ Մահացու հարվածը եղել է սրտի հատվածում։

110
թեգերը:
Ծեծկռտուք, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բռնի և Ռուսաստանին հանձնի մարդասպանին. Սիմոնյան
«Ես Հայաստան չեմ փախել». Բելյանկինի ենթադրյալ մարդասպան Օհանյանը հայտարարություն է արել
«Մեղավորները կպատժվեն». ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը դիմել է Բելյանկինի հարազատներին
Բելյանկինի գործը. Մերձմոսկվայում դատարանը կալանավորել է Նարեկ Ստեփանյանին
Նիկիտա Բելյանկինի գործով Ռուսաստանում կալանավորել են Սերգեյ Խոջոյանին և Սուրեն Մարկոսյանին
Մարդասպաններն ազգություն չունեն. Փաշինյանը` հատուկջոկատայինի աղմկահարույց սպանության մասին