Բարի Ալիբասով

Բարի Ալիբասովը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը ծանր է

30
Հանրահայտ պրոդյուսերը դեռ չի ապաքինվել, բայց, բարեբախտաբար, վատ կանխատեսումներ էլ չկան։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Նա–Նա» փոփ–խմբի հիմնադիր, 72 տարեկան պրոդյուսեր Բարի Ալիբասովը, որն օրեր առաջ խողովակները մաքրելու հեղուկ է խմել, դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Սկլիֆասոֆսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից։

«Վիճակը դեռ ծանր է, ջերմությունը երեկոյան 36.6 էր, առավոտյան` 36.8, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է», – ասել են հիվանդանոցում։

Նշենք, որ Բարի Ալիբասովը հիվանդանոց էր տեղափոխվել կերակրափողի և ստամոքսի այրվածքով։ Վարկած կա, որ Ալիբասովը խողովակները մաքրելու համար նախատեսված հեղուկ է խմել։ Նրա որդին արդեն հերքել է ինքնասպանության փորձի հավանականությունը։

Նշվում է, որ պրոդյուսերը դեղորայքային կոմայի մեջ է։ Նրան արհեստական շնչառության սարք են միացրել։

30
Ըստ թեմայի
Մարգարիտա Սիմոնյանին դուրս են գրել հիվանդանոցից. նա հրապարակել է իր ախտորոշումը
Երևանում կազմակերպված խնջույքից հետո 13 հոգու տեղափոխել են հիվանդանոց
Բարի Ալիբասովի վիճակը վատացել է. արհեստական շնչառության սարք են միացրել