Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը

«Սա շապիտո կրկես է». Տիգրան Քեոսայանն իրավաբանների հետ կքննարկի կնոջ հետ կապված միջադեպը

422
(Թարմացված է 13:35 07.06.2019)
Հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսյանը մեկնաբանել է կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի հետ «Էխո Մոսկվի» ռադիոկայանում տեղի ունեցած անախորժ միջադեպը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանն իրավաբանների հետ կքննարկի «Էխո Մոսկվի» ռադիոկայանում տեղի ունեցած միջադեպը, որից հետո նրա կնոջը` RT հեռուստաընկերության և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է «Գովորիտ Մոսկվա» տելեգրամ–ալիքը։

«Դա շապիտո կրկես է», – հայտարարել է Քեոսյանը` մեկնաբանելով տեղի ունեցածը։

Հունիսին 6–ին Սիմոնյանը հայտնել էր, որ մասնակցել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերին, որտեղ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» իրավաբան, «Նավալնի LIVE» YouTube–յան ալիքի պրոդյուսեր Լյուբով Սոբոլը սպասել է նրան։ Նա միացրած տեսախցիկով սկսել է հարցեր տալ Սիմոնյանին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի մասին։

Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանություն տալ` հայտարարելով, որ հարցազրույցի մասին պետք է պայմանավորվել իր մամուլի ծառայության միջոցով։ Բայց Սոբոլը շարունակել է հետապնդել Սիմոնյանին։

RT գլխավոր խմբագիրը ստիպված է եղել խնդրել ռադիոկայանի աշխատակիցներին հեռու տանել համառ կնոջը։ Դրանից հետո Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է, և նրան հոսպիտալացրել են։

Քեոսայանը հաղորդել է, որ բժիշկները հիմա Սիմոնյանի վիճակը նորմալ են գնահատում և անում են հնարավոր ամեն ինչ։

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես անդրադարձել է այս թեմային և Սոբոլին կենդանի է անվանել։

422
թեգերը:
հիվանդանոց, Մարգարիտա Սիմոնյան
Ըստ թեմայի
«Քրիստինա, խոսքեր չկան». Մարգարիտա Սիմոնյանին անգին նվեր են արել
Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել հինգ տարեկան պոլիգլոտ դստերը. տեսանյութ
Մարգարիտա Սիմոնյանի աղջիկը չինարեն է խոսում. տեսանյութ
Նիկիտա Սիմոնյանն ու Մարգարիտա Սիմոնյանը արժանացել են Ռուսաստանի բարձր պետական պարգևների
«Քեզ չի կարելի»․ Պուտինը թույլ չի տվել, որ Մարգարիտա Սիմոնյանը շամպայն խմի
Տիգրանը ոսկի տանտիրուհի ունի. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է` ինչ է եփելու հանգստյան օրերին
«Մայրս ցանկացած աշխատանք անում էր». Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր դժվար մանկության մասին