Գազ

Հայտնի է` երբ Հայաստանի համար կհստակեցվի ռուսական գազի գինը

253
(Թարմացված է 13:45 07.06.2019)
Երևանը հույս ունի, որ ընդհանուր լեզու կգտնի Մոսկվայի հետ Հայաստանի համար գազի գնի հարցում։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գինը։

«Կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չխոչընդոտի Հայաստանի աճի տեմպերին», – ասել է Փաշինյանը ՌԻԱ Նովոստիին։

ՀՀ վարչապետը հույս ունի, որ Երևանին կհաջողվի ընդհանուր լեզու գտնելու Ռուսաստանի հետ Հայաստանի համար գազի գնի հարցում։

Պուտինը հոկտեմբերի 1–ին կայցելի Երևան, և այդ ժամանակ, ՀՀ վարչապետի խոսքով, գազի գինը կհամաձայնեցվի։

«Մենք պայմանավորվել ենք (Պուտինի հետ հանդիպմանը), որ շատ ինտենսիվ քննարկելու ենք այդ հարցն առաջիկա ամիսներին», – ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք` 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիան» հիմա անձնակազմի կրճատման ու ծախսերի օպտիմալացման հարցեր է քննարկում։ Հակառակ դեպքում սպառողների համար սակագնի պահպանումը կարող է հսկայական պարտքերի հասցնել ընկերությանը։ «Գազպրոմ Արմենիան», որը 100%–ով պատկանում է «Գազպրոմին», գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկային։

253
թեգերը:
գազի սակագին, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի համար գազի գինը բացառիկ է, բայց մենք ավելի բացառիկ գին ենք ուզում. Փաշինյան
Անապահով ընտանիքները գազի համար կվճարեն սահմանածից ցածր գին