Մոսկվայի քաղաքային դատարանը

Բելյանկինի գործը. Մերձմոսկվայում դատարանը կալանավորել է Նարեկ Ստեփանյանին

84
Մեղադրյալի փաստաբանը դատարանում հայտարարել է, որ Ստեփանյանը ծեծկռտուքի ժամանակ գտնվել է աշխատանքի վայրում, տեսախցիկների մեջ չի հայտնվել, չի հայհոյել, սպանության սպառնալիքներ չի հնչեցրել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի մահվան փաստով գործի շրջանակում Կրասնոգորսկի քաղաքային դատարանը` Անատոլի Մորդախովի նախագահությամբ, 2 ամիս ժամկետով ձերբակալել է խուլիգանության մեջ մեղադրվող Նարեկ Ստեփանյանին։ Քննության տվյալներով` երիտասարդը ոչ պաշտոնապես բարմեն է աշխատել հաստատությունում, որի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուքը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանի դահլիճից։

Նշվում է, որ չորեքշաբթի դատարանը գործով գրանցել է ձերբակալության երեք միջնորդություն. մեկը սպանության մեջ մեղադրանքով, մյուս երկուսը` խուլիգանության։ Ստեփանյանին ձերբակալելու մասին միջնորդություն է հայտնել ՌԴ քննչական կոմիտեի քննիչ Ալեքսեյ Տիտովը։ Նա հաղորդել է, որ «ոչ բոլոր մասնակիցներն են ձերբակալվել»։

Միաժամանակ, Նարեկ Ստեփանյանն իր մեղքը չի ընդունել։ Մեղադրյալի փաստաբանը դատարանում հայտարարել է, որ Ստեփանյանը ծեծկռտուքի ժամանակ «գտնվել է աշխատանքի վայրում, տեսախցիկներում չի հայտնվել, չի հայհոյել, սպանության սպառնալիքներ չի հնչեցրել»։

Քննության նախնական տվյալների համաձայն` հունիսի 1–ի երեկոյան Նիկիտա Բելյանկինը ընկերուհու հետ զբոսնելու ընթացքում տեսել է, որ «ԲիրՀաուս» գարեջրատան մոտ երկու խումբ մարդիկ կռվում են իրար հետ, և որոշել է միջամտել։ Նիկիտան գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, բայց նրան հարվածել են դանակով։ Մահացու հարվածը եղել է սրտի հատվածում։

Ավելի վաղ Գրիգոր Օհանյանը, ում կասկածում են Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ, տեսաուղերձ է տարածել, որում հերքում է իր առնչությունը հանցագործությանը և մտադիր է դիմել դատարան։ Օհանյանն ասել է, որ ոչ մի տեղ չի փախել և ավելի քան երկու տարի չի եղել Հայաստանում։ Նա նաև հաղորդել է, որ Հայաստանի իրավապահները Երևանում արդեն գնացել են իր ծնողների տուն և փորձել պարզել նրա գտնվելու վայրը։ Օհանյանը նաև պնդում է, որ ինքնակամ ներկայացել է Ռուսաստանի քննչական կոմիտե և հաղորդել, որ սպանության օրը ինքը հեռու է եղել այն բարից, որտեղ տեղի է ունեցել Բելյանկինի սպանությունը։

Ներկա պահին գործով ձերբակալվել է չորս մարդ։ НТВ–ի տվյալներով  մեկը հաստատության 26–ամյա բարմենն է՝ Հայաստանից։ Մյուսը նրա 40–ամյա համերկրացին է` տնտեսագետ, իսկ 41–ամյա և 26–ամյա անձինք գործազուրկ են։

84
թեգերը:
հայ, Սպանություն, Ռուսաստան, Մոսկվա
Ըստ թեմայի
«Ես Հայաստան չեմ փախել». Բելյանկինի ենթադրյալ մարդասպան Օհանյանը հայտարարություն է արել
Ի՞նչ է հայտնի հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող հայերի մասին
Հատուկջոկատայինի սպանություն Մոսկվայում. կասկածյալը ՀՀ քաղաքացի՞ է