Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանոսվկայա

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը կարևոր խոստովանություն է արել

1199
Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան անդրադարձել է Պրոխոր Շալյապինից բաժանվելու լուրին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանոսվկայան, կոչ է արել չհավատալ Պրոխոր Շալյապինից բաժանվելու լուրին։ Sputnik ռադիոկայանի եթերում դաշնակահարուհին պատմել է անձնական կյանքի և երգչի հետ համատեղ ծրագրերի մասին։

Սկանդալային թոք–շոուից հետո մամուլում սկսեցին լուրեր տարածվել, որ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան և Պրոխոր Շալյապինը շուտով կբաժանվեն։ Ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում հանդիսատեսին պատմեցին, որ Շալյապինը դավաճանել է Ցիմբալյուկ–Ռոմանովսկայային։ Բացի այդ, պնդեցին, որ նրա սիրուհին հղի է, բայց հայտնի չէ` նա է երեխայի հայրը, թե ոչ։

Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան Sputnik ռադիոկայանի եթերում պատմել է, որ երգիչ Պրոխոր Շալյապինի հետ ջերմ հարաբերությունը շարունակվում է. դրան վերջ տալու մտադրություն չունեն, բայց պաշտոնական ամուսնության մասին էլ դեռ չեն մտածում։

«Ներկա պահին բավական են նաև մեր նախորդ ամուսնությունները։ Կախված նրանից, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները (հուսով եմ, որ լավ), մենք ինչ–որ բան կծրագրենք։ Ավելի քան մեկ տարի է` հանդիպում ենք, մեզ մոտ ամեն ինչ հիանալի է, երբեք չենք վիճում, ոչինչ չենք պարզում», – խոստովանել է դաշնակահարուհին։

Նշենք, որ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հանրային սկանդալից ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հետ ամուսնալուծությունից հետո։ Նրանք ամուսնալուծվեցին 2017 թվականին։ Դատական գործընթացն ուղեկցվեց գույքային վեճով։

Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան ասել է, որ ամուսնալուծության ժամանակ մարդիկ ոչ միշտ են կարողանում խաղաղ բաժանվել և պայմանավորվել միմյանց հետ։ Նման դեպքերում կարող է օգնել ամուսնական պայմանագիրը։

«Եթե կարելի է ապահովագրվել, ապա պետք է անել դա։ Ինձ թվում է, որ կատարյալ է, իհարկե, երբ ամեն ինչ լուծվում է մարդկանց միջև պայմանավորվածությամբ։ Սակայն, երբ վիճահարույց պահեր են առաջանում` ամուսնալուծություն կամ վեճ, որոշ մարդիկ իրենց ոչ ադեկվատ են պահում, և ես նույնիսկ կասեի` «մարդկային դեմքն են կորցնում»։ Եվ մարդը, որին, ինչպես քեզ է թվում, դու վաղուց գիտես, բացարձակ այլ է լինում։ Եվ, իհարկե, որքան ավելի շատ ես կարողանում քեզ պաշտպանել, այնքան լավ։ Բնականաբար, դա պետք է անել», – ասել է Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան։

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենն էր, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։ 2017 թվականի հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին նոյեմբերի 27-ին։

1199
թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (117)
Ըստ թեմայի
«Երիտասարդ սիրուհու նման». Եվգենի Պետրոսյանը պատրաստ է ազատվել ճաղատությունից
Մինչև վերջ սիրահետել է հայ ամուսնուն. Ստոցկայան չի պատասխանել Հայաստանի մասին հարցին
Հայտնի է` որքան գումար է վաստակել Թինա Կանդելակին 2018 թվականին