Դանիլ Խաչատուրով

Դանիիլ Խաչատուրովին դահլիճը հոտնկայս էր ծափահարում. «Ты супер! Суперсезон» եզրափակիչ

738
Ելույթից առաջ տղան ասաց, որ չի ցանկանում, որ իրեն բարձր գնահատեն խղճահարությունից ելնելով, քանի որ ինքը տեսողության խնդիր ունի, այլ գնահատեն իր կատարումը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Սամարայից մասնակից հայազգի Դանիիլ Խաչատուրովի ելույթը «Ты супер! Суперсезон» եզրափակչում հուզեց ինչպես ժյուրիի անդամներին, այնպես էլ դահլիճի հանդիսատեսին։

Ելույթից առաջ նա ասաց, որ չի ցանկանում, որ իրեն բարձր գնահատեն խղճահարությունից ելնելով, քանի որ ինքը տեսողության խնդիր ունի, այլ գնահատեն իր կատարումը։

Դանիիլը երգեց Լուչանո Պավարոտտիի «Caruso» երգը։

Ժյուրի անդամներն ընդգծեցին, որ տղան շատ բանի կհասնի այս կյանքում։ Նրանք նշեցին, որ Դանիիլը հրաշալի ձայն ունի։

Դահլիճը տղայի ելույթից հետո հոտնկայս էր ծափահարում։

«Ты супер! Суперсезон»–ի 13 մասնակից անցել է եզրափակիչ փուլ, նրանց թվում նաև` մեր հայրենակից Դանիիլ Խաչատուրովը, որը ներկայացնում է Ռուսաստանը։

Հիշեցնենք` գյումրեցի մասնակից Սաթենիկ Գևորգյանը նույնպես մասնակցում էր «Ты супер! Суперсезон»–ին, բայց նա եզրափակիչ չհասավ։ Սաթենիկ Գևորգյանը մեր երկիրը ներկայացնում էր նաև մրցույթի երկրորդ եթերաշրջանում։ Առաջին եթերաշրջանում Հայաստանը ներկայացնում էին Սաբինա Մանվելյանը Վանաձորից և Անգելինա Պապիկյանը Գումրիից։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։

738
թեգերը:
երաժշտություն, Գյումրի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Սաթենիկ Գևորգյանը հիանալի ելույթ է ունեցել «Ты супер! Суперсезон» շոուի ժամանակ
Պարտվել չեմ կարողանում և չեմ սիրում. երիտասարդ հայուհին`«Ты супер! Суперсезон»–ից առաջ
«Ժյուրիի անդամները հիացած են». Սաթենիկ Գևորգյանը ելույթ ունեցավ «Ты супер! Суперсезон»–ում