Մարգարիտա Սիմոնյան

«Որոշել են բացառություն անել»․ Youtube-ը հրաժարվել է «ոսկե կոճակ» տալ ռուսալեզու RT-ին

47
YouTube վիդեոհոսթինգը հրաժարվել է պարգև տալ RT-ի ռուսալեզու տարբերակին։ Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է տարօրինակ միջադեպը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. YouTube վիդեոհոսթինգը հրաժարվել է RT ալիքի ռուսերեն տարբերակին «ոսկե կոճակ» տրամադրել չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։

Որպես կանոն՝ վիդեոհոսթինգն ավելի քան մեկ միլիոն բաժանորդ հավաքած օգտատերերին պարգևատրում է խորհրդանշական պարգևով` «ոսկե կոճակով», որը նշում է նոր օգտատերեր գրավելու գործում ունեցած դերը։

RT-ն կապ է հաստատել վիդեոհոսթինգի աջակցության ծառայության հետ՝ իմանալու համար, թե չեն փոխվել արդյոք տարբերանշան ստանալու պայմանները։ Խմբագրությունը պատասխան է ստացել, որ կանոնները չեն փոխվել, սակայն ծառայության ղեկավարությունը «բացառություններ անելու» իրավունք ունի։

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram ալիքում պատմել է, որ նման կանոն չկա, այն «հորինել են բացառության կարգով»։

«YouTube-ը հրաժարվել է մեր ռուսերեն RT-ին «ոսկե կոճակ» տրամադրել մեկ միլիոն բաժանորդների համար, որովհետև մենք «ֆինանսավորվում ենք պետությունից»։ Ծառայությունը նման կանոն, բնականաբար, չունի, բայց այն հորինել են հատուկ մեզ համար՝ բացառության կարգով։ Որովհետև կարող են», - գրել է նա։

Միաժամանակ RT-ի YouTube–յան ալիքները (մյուս լեզուներով) արդեն ստացել են նույնանման պարգևներ, իսկ ռուսալեզու RT-ն արժանացել է «արծաթե կոճակի», երբ YouTube-ում բաժանորդների թիվն անցել է 100 հազարից։

47
Ըստ թեմայի
Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը երեխայի են սպասում. տեսանյութ
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է հայ տատիկի հոգեցունց պատմությունը
«Ծնկի եմ գալիս, հպարտանում ու հիշում եմ». Մեծ Հայրենականի մասին Սիմոնյանի գրառումը
Մարգարիտա Սիմոնյանի երեխաները հայերեն են խոսում. մայրը տեսանյութ է հրապարակել
Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել հինգ տարեկան պոլիգլոտ դստերը. տեսանյութ
Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է RT-ին ու Sputnik–ին ուղղված Պոմպեոյի մեղադրանքներին