Խաչատուրյան քույրերը դատարանում

Ի՞նչ պետք է աներ դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը մահվան օրը. բացառիկ

2088
(Թարմացված է 23:44 15.05.2019)
Հայտնի են դարձել Միխայիլ Խաչատուրյանի սկանդալային սպանության նոր մանրամասներ։ Քննությունը շոշափել է Խաչատրյան ընտանիքում հնարավոր մանկապղծության վարկածը, բայց մահացածի հարազատները հերքում են դա։ Sputnik Արմենիայի նյութում կարդացեք Միխայիլի մորաքրոջ բացառիկ մեկնաբանությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Աուրելիա Դունդուկը՝ մայրը Խաչատուրյան քույրերի, որոնք դաժանաբար սպանել էին իրենց հորը անցած տարվա հուլիսին, հայտարարել է «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում, որ Միխայիլ Խաչատուրյանի կողմից իր երեխաների նկատմամբ մանկապղծության փաստն ապացուցված է քննչական փորձաքննություններով։ Նա նաև հաղորդել է նախկին ամուսնու դեմ հետմահու քրեական գործ հարուցելու մտադրության մասին։

Միաժամանակ, սպանվածի հարազատները պնդում են, որ մանկապղծության մասին գործը շինծու է, իսկ ԶԼՄ–ները օբյեկտիվորեն չեն լուսաբանում իրադարձությունները` պաշտպանելով աղջիկներին։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2018թ–ի հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել են, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել են իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։

Այդ ժամանակ քույրերը քննչական մեկուսարանում անցկացրել են երկու ամիս, գործը մինչև հիմա հետաքննում են։

Սպանվածի հարազատները շարունակում են պնդել, որ Միխայիլ Խաչատուրյանին զրպարտում են Աուրելիա Դունդուկի սադրանքով։ Ավելին, նրանք վստահ են, որ նա ծրագրել է և կազմակերպել սպանությունը իր դուստրերի ձեռքով։

Sputnik Արմենիայի խմբագրության հետ կապ հաստատեց Միխայիլ Խաչատուրյանի մորաքույրը` Ռիմա Սարգսյանը։ Նա, մասնավորապես, պնդում է, որ սպանության դրդապատճառ կարող էր լինել սովորական շահամոլությունը։

«Աուրելիան ցանկանում էր տիրանալ նրա ունեցվածքին», – ասաց նա։

Բնութագրելով իր քրոջ որդուն` նա ասաց, որ Միխայիլը շատ դրական մարդ էր, որը ճանճին անգամ չէր վնասի։ Այն հարցին, թե ինչպես է Միխայիլ Խաչատուրյանը ձեռք բերել իր ունեցվածքը, եթե, մորաքրոջ պնդմամբ, նա երբեք չի աշխատել, Սարգսյանը պատասխանեց, որ «նա հովանավորել է խանութներին»։

Միաժամանակ, Սարգսյանը պնդում է, որ նա շատ է սիրել աղջիկներին և նա նման նողկալի քայլերի ընդունակ չէր։ Նա հետևել է, որպեսզի աղջիկները «ձեռքից չգնան»։

«Նա ուզում էր Երուսաղեմում տուն գնել, որպեսզի այնտեղ տանի աղջիկներին, որպեսզի նրանք «մաքրագործվեին» Սուրբ հողում», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ԶԼՄ–ները օբյեկտիվորեն չեն լուսաբանում իրադարձությունները` շեշտը դնել հօգուտ աղջիկների և նրանց մոր, որի հետ Միխայիլ Խաչատուրյանը ծանոթացել է հասարակաց տանը։

Նա նաև պնդում է, որ սպանված Միխայիլ Խաչատուրյանը կասկածել է իր հայրության մեջ միջնեկ և կրտսեր աղջիկների պարագայում և իբր ԴՆԹ անալիզի միջոցով պետք է փարատեր կասկածները. սպանության օրը պետք է ստանար արդյունքները։

«Միայն ավագն է մերը, մնացած երկուսի հարցում նա կասկածում էր։ Աուրելիան մշտապես փախնում էր։ Նրանք հորը ինչ–որ հաբեր են տվել սպանության օրը` քնեցնելու համար», – պնդում է Սարգսյանը։

Իսկ Աուրելիա Դունդուկը МК–ին տված հարցազրույցում պնդում է, որ բոլոր հիմնական քննչական գործողությունները տեղի են ունեցել և դրանք բոլորը աղջիկների օգտին են։

«Ինձ համար տհաճ է այդ մասին խոսելը, բայց սեռական ոտնձգությունների փաստերը հաստատվել են։ Անկողնային սպիտակեղենի ԴՆԹ փորձաքննությունը և աղջիկների ստուգումը խոսում են այդ մասին։ Հայրը ոչ միայն ծեծել է նրանց, այլ նաև բռնաբարել այն տարիներին, երբ ես նրանց կողքին չեմ եղել։ Ես բոլոր հարցաքննությունների ժամանակ եղել եմ Մարիայի հետ և  մինչև հիմա չեմ կարող համակերպվել այն ամենի հետ, ինչ լսել եմ։ Չեմ ուզում բարձրաձայնել ամեն ինչ, բայց նա սարսափելի բաներ է արել», – ասել է Դունդուկը։

Դունդուկի խոսքով` Խաչատուրյանը հեռու է գնացել և ոտնձգություններ կատարել ոչ միայն դուստրերի, այլ նաև նրանց ընկերուհիների նկատմամբ։

«Նա նրանց վատ տեսանյութեր է ուղարկել։ Ընկերուհիներին նույնպես հարցաքննել են, ամեն ինչ հաստատվում է։ Սպանության օրը աղջիկների ոչ մի դավադրություն չի եղել։ Թեև Միխայիլի հարազատները պնդում են, որ աղջիկները հատուկ քնեցրել են հորը։ Միխայիլի արյան մեջ ասպիրինից բացի ուրիշ նյութեր չեն գտել», – ասել է նա։

Ամենի ինչից զատ, քննչական կոմիտեի փորձագետներն ուսումնասիրել են սպանվածի բժշկական քարտերը։ Պարզվում է, որ նա երկար տարիներ գտնվել է նյարդաբանական կենտրոնի հսկողության տակ։ Տառապել է անձի երկվությամբ և սեռական վարքագծի շեղումներով։

Միխայիլ Խաչատուրյանի ազգականները, որոնք մի քանի անգամ դիմել են Sputnik Արմենիային, շատ դժգոհ են, որ աղջիկներն ազատության մեջ են, իսկ «ԶԼՄ–ները նողկալի բաներ են տարածում նրա մասին»։

Նրանք ի սկզբանե պնդել են, որ սպանությունը տեղի է ունեցել ժառանգության և «հոր չափազանց խիստ դաստիարակության» պատճառով։

2088
թեգերը:
Ռուսաստան
թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (89)
ՌԴ վարչապետին արգելել են ՄՌՇ սենյակ մտնել

«Պրոֆեսիոնալը միանգամից երևում է»․ ՌԴ վարչապետին արգելել են ՄՌՇ սենյակ մտնել․ տեսանյութ

124
(Թարմացված է 19:09 13.08.2020)
Միշուստինն այսօր ժամանել է Անադիր, որտեղից մեկնարկում է նրա աշխատանքային այցը Արևելք։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Չուկոտսկի շրջանային հիվանդանոցի աշխատակիցը թույլ չի տվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին մտնել Մագնիսառեզոնանսային շերտագրության սենյակ։ Միջադեպը տեղի է ունեցել վարչապետի՝ բուժհաստատություն կատարած այցի ժամանակ։ Տեսանյութը Twitter-ում հրապարակել է ՌԻԱ Նովոստին։

Կադրերում երևում է՝ ինչպես են վարչապետն ու առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն մտնում լաբորատորիա։ Նրանց հետևում է նկարահանող խումբը, սակայն բուժհաստատության աշխատակիցը բոլորին հորդորում է դուրս գալ՝ նշելով․ «Մի մտեք։ Սարքավորումների հետ չի կարելի»։

Զարմանալին այն է, որ ՌԴ կառավարության ղեկավարը չի դժգոհել, հակառակը՝ նա ողջունել է պրոֆեսիոնալի հորդորը։

«Ահա, մասնագետը միանգամից երևում է»,- ասել է Միշուստինը։

Միշուստինը խոսել է Ռուսաստանի «անվտանգության բարձիկի», Covid-19–ի ու իր երազանքի մասին

Հիշեցնենք՝ ՌԴ վարչապետն այսօր Անադիր է ժամանել, որտեղից մեկնարկում է նրա աշխատանքային այցը Հեռավոր Արևելք։  Օգոստոսի 13-ից 18-ը նա պատրաստվում է այցելել չորս շրջան՝ Չուկոտկա, Կամչատկայի երկրամաս, Մագադանի ու Ամուրի մարզեր։

124
թեգերը:
Մերձավոր Արևելք, Ռուսաստան, Միխայիլ Միշուստին
Ըստ թեմայի
Միշուստինի մամուլի քարտուղարը պատմել է նրա վիճակի մասին
Մեր կոփված բարեկամությունը կշարունակվի. Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին
«Պետք է ամեն ինչ անհապաղ անել». Միշուստինը խորհրդակցություն է անցկացրել
«Ամեն օր կապի մեջ ենք նրա հետ»․ Պուտինը խոսել է Միշուստինի առողջական վիճակի մասին
Ինքնաթիռ

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար

1280
(Թարմացված է 16:50 13.08.2020)
Քանի որ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, երկրի ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից սահմանները կբացի ԱՊՀ որոշ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար։ Տեղեկությունը գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային։

Ասոցիացիան հայտնում է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։

Երկրի ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, քանի որ նախ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, երկրորդ՝ արդեն սեպտեմբերին սկսվելու է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը։

ՌԻԱ Նովոստին գրում է` քանի որ վերոնշյալ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութը գնել, դա կնպաստի Ռուսաստանի հետ մարդասիրական և գործարար կապերի ամրապնդմանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը մարտի 27-ից։

Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները

1280
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, Երևան, չվերթ, թռիչք, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները
«Air India»-ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. տեսանյութ
Մինչև արտակարգ դրության ավարտը թռիչքներ չեն լինելու. Զբոսաշրջության կոմիտե
Մինսկ

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

0
Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը խոսել է ցուցարարների հետ բախումների ժամանակ պատահաբար տուժած մարդկանց մասին։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Կարաևը «Մարկով. անձնական ոչինչ» հաղորդման ժամանակ ներողություն է խնդրել այդ մարդկանցից։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

Տիխանովսկայան չի ընդունել ընտրության արդյունքներն ու Բելառուսից փախել է Լիտվա։

0