Զարուհի Զալինյան

Russia Today-ը հետաքրքրվել է ռուսական անձնագրից զրկված հայուհու գործով

144
RT–ն դիմել է ՌԴ ներքին գործերի նախարարությանը, ինչից հետո վանաձորցի Զարուհի Զալինյանի` ռուսական անձնագիր ստանալու հնարավորությունները նկատելիորեն մեծացել են։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ռուսաստանի բնակիչ Զարուհի Զալինյանն ավելի քան 10 տարի փորձում է ապացուցել իր ռուսաստանյան քաղաքացիությունը։ Զալինյանի հարցը բարձրացրել է Russia Today տեղեկատվական գործակալությունը։

Զարուհին ծնվել է 1989 թվականին Կիրովականում (այժմ` Վանաձոր)։ 1992 թվականին նա ծնողների և քույրերի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Ինչ–որ ժամանակ ընտանիքն ապրել է բարեկամների մոտ, իսկ 5 տարի անց մեկնել է Սարատովի մարզի Արկադակ քաղաք։ Գրանցում ստանալուց հետո Զարուհու մայրը` Նունե Զալինյանը, դիմել է միգրացիայի վարչություն, որտեղ նրա խորհրդային անձնագրում ՌԴ քաղաքացիության մասին գրառում են ավելացրել։

Заруи Залинян
© Photo : provided by Zaruhi Zalinyan / RIA
Զարուհի Զալինյան

2006 թվականին ՆԳՆ պաշտոնյաները վերցրել են Զարուհու, նրա քույրերի (քույրերն այն ժամանակ անչափահաս են եղել) և մոր ռուսական անձնագրերը։ Հետո Զալինյանների ընտանիքի բոլոր անդամներին վերադարձրել են անձնագրերը, բացի Զարուհու փաստաթղթից, թեև աղջիկը մանկուց ապրել է Ռուսաստանում և անձնագիրը ստացել է 14 տարեկանում։ Նա ստիպված է եղել կրկին դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար։ Ճիշտ է` պարզեցված կարգով` որպես ռուսաց լեզվի կրող։

Զարուհու խոսքով` 90-ականներին, երբ մոր խորհրդային անձնագրում գրանցել են ՌԴ քաղաքացիությունը, իր տվյալները չեն մուտքագրել ՆԳՆ–ի անձնագրային բազայում։

Զարուհին դիմել է միգրացիոն մարմիններին` խնդրելով պարզեցված կարգով անձնագիր տրամադրել (որպես լեզվի կրող), սակայն մերժում է ստացել։ RT–ն հարցում է ուղղել ՌԴ ՆԳՆ–ին և դրական պատասխան ստացել. որպես լեզվի կրող` աղջիկը կարող է պարզեցված կարգով դիմել ՌԴ անձնագիր ստանալու համար։

144
թեգերը:
Ռուսաստան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի թոռներն էլ են դիվանագիտական անձնագիր ունեցել. ցանկը հրապարակվեց
Հայաստանը բարելավել է դիրքերը աշխարհի «հզոր անձնագրերի» վարկանիշում
Հայաստանի անձնագրերը վրացականին շատ չեն զիջում. ԱԳ փոխնախարար