Վնուկովո

Ուղևորատար Boeing–ը վերադարձել է Վնուկովո շասսիի հետ կապված խնդրի պատճառով

40
(Թարմացված է 15:18 14.05.2019)
Մոսկվա–Միլան երթուղով ընթացող «Utair» ընկերության ուղևորատար Boeing–ը շասսիի հետ կապված խնդրի պատճառով վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Մոսկվա–Միլան չվերթն իրականացնող ուղևորատար Boeing-737–ը շտապ վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան այն բանից հետո, երբ չի կարողացել փակել շասսիները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել օդանավակայանի աղբյուրը։

«Ինքնաթիռն այժմ պտտվում է օդանավակայանի վրա, վառելիք է սպառում», – ավելացրել է գործակալության զրուցակիցը։

Հայտնի է, որ Boeing 737-800–ի մոտ Վնուկովոյից դուրս գալիս տեխնիկական խնդիրներ են առաջացել շասսիի հետ։ Հրամանատարը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքը և այժմ վառելիք է սպառում «Վնուկովո» օդանավակայանի վրա սպասման գոտում անվտանգ վայրէջք կատարելու համար։ Ինքնաթիռում 109 ուղևոր կա։

40
թեգերը:
Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինքնաթիռը քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում․ տեսանյութ
Սու-27-ը որսացել է ԱՄՆ–ի հետախուզական ինքնաթիռը. Ռուսաստանի ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել
Բորտուղեկցորդ է մահացել․ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի անձնակազմը լքել է այրվող ինքնաթիռը