ՌԴ ԱԻՆ աշխատակից

Երևանից ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլում․ ՀՀ քաղաքացիներ են տուժել

861
Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել, նրանք հյուսվածքների վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik․ Հայաստանից Օմսկ ուղևորվող մինիվենը շրջվել է Ստավրոպոլի մայրուղու վրա։ Երեք մարդ վնասվածք է ստացել,  զոհեր չկան։ Այս մասին այսօր հայտնում է ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչության Ստավրոպոլի մարզի մամուլի ծառայությունը։

Պայթյուն
Пресс-служба ГУ МЧС России по Красноярскому краю

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Սովետսկոեի շրջանի Նինի գյուղի մոտակայքում։

Մասնավորապես՝ Մինվոդի – Կոչուբեյ ավտոմայրուղու 257-րդ կիլոմետրի վրա անիվի վնասվածքի պատճառով շրջվել է Երևանից Օմսկ ուղևորվող Nissan Elgrand միկրոավտոբուսը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեքենայում ութ մարդ է եղել, երեքը տուժել են։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տուժածները հետազոտություն անցնելու նպատակով հիվանդանոց են տեղափոխվել, նրանք փափուկ հյուսվածքների վնասվածքներ են ստացել։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։

ՃՏՊ-ի վայրում արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներ են աշխատում։

861
թեգերը:
ավտովթար, Ռուսաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1693)
Ըստ թեմայի
Ստավրոպոլում ադրբեջանցիների ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել. կան զոհեր
Ողբերգական վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է