Պայթյուն

Պայթյուն Ռոստովի բնակելի շենքերից մեկում. կան զոհեր

733
Դեպքի վայրում աշխատում է 106 մարդ ու 27 միավոր տեխնիկա։ 13 մարդ ժամանակավոր կացարանում են ապաստան գտել։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Ռուսաստանի Ռոստովի մարզի Չիստոոզյորնոյե ավանում բնակելի շենքում որոտացած պայթյունից հետո արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչության մարզային ներկայացուցիչը։

Կենցաղային գազի պայթյունը Չիստոոզյորնոյե  ավանի Լենինի փողոցում գտնվող 16 բնակարան ունեցող երկհարկ շենքում որոտացել է Մոսկվայի ժամով մոտ 00.30-ին։ Երկու մարդ մահացել է, երկուսը՝ տուժել։ Յոթ բնակարան է տուժել, դրանցից երեքը քանդվել են։

Դեպքի վայրում աշխատում է 106 մարդ ու 27 միավոր տեխնիկա։ 13 մարդ ժամանակավոր կացարանում են ապաստան գտել։

Դատախազության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ իրենք Կանեմսկի շրջանում գտնվող բնակելի շենքը (որում պայթել էր գազը) սպասարկող կազմակերպությունների ստուգում են սկսել։

«Այսօր գիշերը Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի Չիստոոզյորնոյե  ավանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Կամենսկի քաղաքային դատախազության դատախազի հրահանգով ստուգում է կազմակերպվել», - ասել է նա։

Դատախազության ներկայացուցիչը նշել է, որ ստուգման շրջանակում գնահատվելու է բնակելի շենքը սպասարկող կազմակերպությունների գործունեությունը։

733
թեգերը:
գազ, Ռուսաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1693)
Ըստ թեմայի
Նոր պայթյուն` Շրի Լանկայում. ոստիկանությունը ավտոբուսի կանգառում 87 պայթուցիկ է գտել
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
Պայթյուն Սանկտ Պետերբուրգում. երիտասարդ տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել