Տյումենում չեզոքացրել են «ԻՊ»–ի երկու կողմնակցի

Տյումենում չեզոքացրել են «ԻՊ»–ի երկու կողմնակցի․ հակաահաբեկչական գործողության տեսանյութը

54
Հակաահաբեկչական գործողության ընթացքում հասարակ քաղաքացիներն ու իրավապահները չեն տուժել։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. ապրիլի 13-ի գիշերը Տյումենում ուժայինները հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» (արգելված է մի շարք երկրներում) ահաբեկչական խմբավորման երկու կողմնակցի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հակաահաբեկչական ազգային կոմիտեի տեղեկատվական կենտրոնին։

Կենտրոնի տվյալների համաձայն՝ օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում Տյումենի մարզի Անվտանգության դաշնային ծառայության վարչությունը տեղեկություն է ստացել, որ մասնավոր տներից մեկում արգելված կազմակերպության կողմնակիցներ կան։ Տան հարակից տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ ԱԴԾ-ի տվյալներով՝ գրոհայինները ծրագրել էին ահաբեկչական գործողություն իրականացնել այն վայրում, որտեղ մեծ թվով մարդիկ կան։

«Զենքը վայր դնելու և իշխանությանը հանձնվելու առաջարկությանը ի պատասխան ահաբեկիչները կրակ են բացել իրավապահ մարմինների ուղղությամբ։ Փոխհրաձգության ընթացքում նրանք չեզոքացվել են», - նշել են կոմիտեից։

Հայտնի է նաև, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում հասարակ քաղաքացիներն ու իրավապահները չեն տուժել։

54
Ըստ թեմայի
Ադրբեջանի Զինված ուժերն ու «Իսլամական պետությունը» նույն ձեռագիրն ունեն
Հայաստանի հարևան երկրների զինյալները կռվում են «Իսլամական պետության» շարքերում
«Իսլամական պետության» անդամը փորձել է մուտք գործել Հայաստան