Տաթև Կարապետյան

Սամվել Կարապետյանի դուստրն ընդգրկվել է ՌԴ–ի լավագույն երիտասարդ ղեկավարների 100-յակում

126
Ռուսաստանի տնտեսության վերնախավի` մինչև 40 տարեկան լավագույն ներկայացուցիչների վարկանիշային աղյուսակը ներկայացրել է Institut Choiseul ֆրանսիական անկախ վերլուծաբանական կենտրոնը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը (դոլարային միլիոնատեր Սամվել կարապետյանի դուստրը) ներառվել է Ռուսաստանի երիտասարդ ղեկավարների լավագույն հարյուրյակում։ Այս մասին հայտնում է BFM.ru–ն։

Ռուսաստանի տնտեսության վերնախավի` մինչև 40 տարեկան լավագույն ներկայացուցիչների վարկանիշային աղյուսակը ներկայացրել է Institut Choiseul ֆրանսիական անկախ վերլուծաբանական կենտրոնը։

«Այն, որ Institut Choiseul–ը ներառել է ինձ «Choiseul 100 Ռուսաստան» առաջնորդների վարկանիշային աղյուսակում, «Տաշիր» ընկերությունների խմբի ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է։ Մենք մեր թիմում անհատի հաջողությունը չենք առանձնացնում ամբողջ թիմի հաջողությունից։ Ես հպարտ եմ, որ պատիվ ունեմ աշխատելու իսկական մասնագետների հետ, որոնք օգնել են ինձ իրականացնել գաղափարներս», – ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։

Այս վարկանիշը Շուազել ինստիտուտը կազմում է յոթերորդ տարին անընդմեջ` դրանում ներառելով ժամանակակից սերնդի` մինչև 40 տարեկան տաղանդավոր ներկայացուցիչներին:

Ռուսաստանի ցուցակը, ըստ էության, Choiseul 100 France ամենամյա վարկանիշի շարունակությունն է, որը կազմում են 2013 թվականից: Հետազոտության հեղինակների նպատակն է միասնական ցանցում միավորել երկու երկրի երիտասարդ տնտեսական առաջնորդներին:

 

126
թեգերը:
Ռուսաստան
Ըստ թեմայի
Սամվել Կարապետյանը Մոսկվայի քաղաքապետարանի փողերը գետնի տակ «կտանի»
Սամվել Կարապետյանը հայտնվել է ռուսական անշարժ գույքի արքաների եռյակում
«Արարատ լեռը Հայաստանում». ի՞նչ է Սամվել Կարապետյանը նվիրել Մոսկվայի հայկական եկեղեցուն