ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Ալեքսեյ Բուլդակովը մահացել է։ Instagram սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է «Ամուրյան աշուն» կինոփառատոնի նախագահ Սերգեյ Նովոժիլովը։
«Լյոշան մահացավ։ Հանգչիր խաղաղությամբ»,– գրել է նա։
Посмотреть эту публикацию в InstagramСветлая память ,не стало Леши Булдакова...#друзья #минск #friends #алексейбулдаков#москва
«Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմի գլխավոր դերակատարը մեկ շաբաթ առաջ էր դարձել 68 տարեկան։
Հայտնի է, որ նրա մոտ թրոմբի պատճառով խցանում է առաջացել։