Հիվանդանոց

Միկրոավտոբուսի վարորդը ՀՀ քաղաքացի է. նոր մանրամասներ` Ռոստովում տեղի ունեցած վթարից

418
Ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացուն շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Ուղևորների հոսպիտալացման կարիք չի եղել:

ԵՐԵՎԱՆ, 2 Ապրիլ — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը նոր մանրամասներ է հայտնում ՌԴ Ռոստովի մարզում տեղի ունեցած վթարից։ Պարզվել է, որ միկրոավտոբուսի վարորդը ՀՀ քաղաքացի է։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 1-ին, ժամը 19:50-ի սահմաններում Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Chevrolet Cruze» մակնիշի (վարորդ՝ ՌԴ քաղաքացի Ա.Ռ., ծնված 1973 թ.) և «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի (վարորդ՝ ՀՀ քաղաքացի Վ.Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները. վերջինս 15 ուղևորով Վլադիկովկաս քաղաքից ուղևորվում էր Մոսկվա քաղաք:

«Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա.Կ.-ն (ծնված 1978 թ.), տեղափոխվել են Նովոչերկասկ քաղաքի շտապ բժշկական օգնության հիվանդանոց, իսկ «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին՝ ՀՀ քաղաքացի Է.Չ.-ին (ծնված 1943 թ.), շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Ուղևորների հոսպիտալացման կարիք չի եղել:

418
թեգերը:
ավտովթար, Ռուսաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1034)
Ըստ թեմայի
Ավտովթար Երևան–Գյումրի ճանապարհին․ Opel-ը բախվել է արգելապատնեշին․ կա 1 զոհ, 1 վիրավոր
«Եռաբլուրում» թալանել են հերոսի եղբոր ավտոմեքենան