Եվգենի Պետրոսյան, Ելենա Ստեպանենկո

Պետրոսյանի և Ստեպանենկոյի ունեցվածքը կգնահատեն. նշանակված է փորձաքննություն

30
Ստեպանենկոյի ներկայացուցիչը հաղորդել է, որ գործի վարույթը դադարեցվել է, կգնահատվեն անշարժ գույքը, գեղանկարները, գրքերը և ճենապակին։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Մոսկվայի Խամովնիչյան դատարանն այսօր փորձաքննություն է նշանակել հումորիստ Եվգենի Պետրոսյանի և ժողովրդական արտիստ Ելենա Ստեպանենկոյի գույքը գնահատելու համար, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ստեպանենկոյի փաստաբան Ելենա Զաբրալովան։

«Դատարանը փորձաքննություն է նշանակել արդարադատության նախարարությանը կից պետական կենտրոնում և ծախսերը դրել պահանջող կողմի վրա (Պետրոսյան)։ Գործի վարույթը դադարեցվել է, կգնահատվեն անշարժ գույքը, գեղանկարները, գրքերը և ճենապակին», – ասել է Ստեպանենկոյի ներկայացուցիչը։

Նա մեկնաբանել է նաև գտնված բանկային հաշիվների հետ կապված փաստաթղթերը, որոնց մասին ավելի վաղ հայտարարել է Պետրոսյանի ներկայացուցիչ Սերգեյ Ժորինը։ Զաբրալովան զարմացել է, քանի որ այդ փաստաթղթերն արդեն կես տարի է` գտնվում են գործի նյութերում, սակայն ընդդիմադիրները հիմա են դրանք հայտնաբերել։ Նա ենթադրել է, որ նախկինում մյուս կողմը չի ծանոթացել գործին։

«Ավելի վաղ Պետրոսյանի ներկայացուցիչը շեշտը դրել է նրա վրա, որ ընտանիքը գրեթե քանդվել է 15 տարի առաջ։ Հիմա նրանք խնդրում են ընտանիքը քանդվելու ամսաթիվ ճանաչել զույգի պաշտոնական ամուսնալուծության օրը` 2018թ.–ի նոյեմբերի 16–ը», – հավելել է նա։

Ժորինը հայտարարել էր, որ Պետրոսյանի հաշիվներն արգելափակելու միջնորդությունը մերժվել է, քանի որ վերջերս հայտնաբերվել են Ստեպանենկոյի հաշիվները։

«Մենք հույս ունենք, որ նա ինքը կսկսի վճարել բնակարանի համար, որտեղ ապրում է։ Նրա հաշիվների վրա հազարավոր դոլարներ և միլիոնավոր ռուբլիներ կան», – հայտարարել էր Ժորինը։

Նա նաև հավելել է, որ Պետրոսյանը նախկինի նման պատրաստ է կիսել ունեցվածքը։

Դատարանը չեղարկել է Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունն անցած տարվա նոյեմբերի 16–ին։ Նրանք ավելի քան 30 տարի ամուսնացած էին։ Ապահարզանի պատճառները պաշտոնապես չեն հայտնում։ Երկուսն էլ դիմել են ամուսնալուծության, թեև առաջինը Ստեպանենկոն է հայտ ներկայացրել։

Դատարանը կալանքի տակ է վերցրել է վիճելի ունեցվածքը, որ ամուսիններից ոչ ոք չփորձի յուրացնել այն մինչ դատարանի որոշումը ։Պետրոսյանի ու Ստեպանենկոյի հաշիվները նույնպես կալանքի տակ են։

30
թեգերը:
Ռուսաստան
թեմա:
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (28)
Ըստ թեմայի
Ամուսնալուծություն և ոչ միայն. Ստեպանենկոն ուզում է անգամ Պետրոսյանի կատակները «խլել»
Ստեպանենկոն որոշել է Պետրոսյանից հետ վերցնել գրքերը
Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվեցին