Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը

Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը երեխայի են սպասում. տեսանյութ

219
(Թարմացված է 18:25 18.03.2019)
RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքը համալրվելու է ևս մեկ անդամով։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցիալական կայքերի իր էջերում հայտնել է, որ հղի է։

Հաղորդավարուհին Instagram–ում հրապարակել է մի տեսանյութ, որում նրա հինգ տարեկան դուստրը երգում է։ Սակայն այս դեպքում տեսանյութն այնքան կարևոր չէ, որքան կից ներկայացված տեքստը։

«–Ուզում եմ, որ քույրիկ լինի։ Բայց եթե եղբայր լինի, չեմ տխրի։ Ես կտխրեմ միայն, եթե դինոզավր ծնվի», – այսօր առավոտյան ասաց դուստրս։

–Իսկ ես կուրախանամ, եթե դինոզավր ծնվի, – հիացած ասած չորս տարեկան որդիս։

Նկատի ունեմ, որ առաջիկա ամիսներին ինձ հանգստություն է նշանակված ։

Այդ պատճառով կտրուկ նվազեցնում եմ ակտիվությունս քաղաքական սոցցանցերում, ավելի քիչ եմ կարդալու, առավել ևս` գրելու։

Երբեմն, ստիպված ես առաջնահերթություններ ընտրել, նախապես ներողություն եմ խնդրում բաժանորդներիցս։

Հույսս դնում եմ լավ մարդկանց ըմբռնման վրա։ Իսկ վատ մարդիկ, ինչպես մենք հասկանում ենք, չի լինում։

Սեր բոլորին ու ավելի շատ սիրո պտուղներ:)», – մեկնաբանել է տեսանյութը Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա ունեն։ 2013 թվականին ծնվել է նրանց դուստրը, իսկ 2014 սեպտեմբերին՝ որդին։

Սա կլինի զույգի երրորդ համատեղ երեխան։ Քեոսայանը ևս երկու դուստր ունի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից։

219
թեգերը:
Մարգարիտա Սիմոնյան
Ըստ թեմայի
«Խաշի բաց դռների օր»․ Մարգարիտա Սիմոնյանը հրավիրում է բոլոր ընկերներին
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես են ընտանիքում նշել սկեսրոջ հոբելյանը. տեսանյութ
«Մեր հպարտությունը». Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել պոլիգլոտ որդուն. տեսանյութ
Ինչ ազդեցություն է թողել Նավկայի օրիգինալ նվերը Մարգարիտա Սիմոնյանի 4–ամյա որդու վրա