Հրաձգություն

Մերձմոսկովյան շրջանում գնդակահարված Գևորգ Թումանյանը ՀՀ քաղաքացի էր. ԱԳՆ

503
ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է Միտիշչիում գնդակահարված գործարարի ինքնությունն ու քաղաքացիությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Մերձմոսկովյան շրջանում զոհված գործարար Գևորգ Թումանյանը ՀՀ քաղաքացի էր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ–ից։

50-ամյա գործարարին գնդակահարել են Մերձմոսկովյան Միտիշչի շրջանում մարտի 14-ի երեկոյան։ Մարդասպանը սպասում էր իր զոհին Բորիսովկա փողոցում, շքամուտքի մոտ: Նա կրակ է բացել Թումանյանին տեսնելուն պես։

Ստացված վնասվածքներից Թումանյանը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերել են շքամուտքի մոտ կայանած երկու ավտոմեքենաների արանքում։ Հայը անհատ ձեռներեց էր, զբաղվում էր առևտրով։

503
թեգերը:
Սպանություն, Ռուսաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1284)
Ըստ թեմայի
Հայերի մասնակցությամբ վեճի հետքերով. ինչպես է սպանությունը մանիպուլյացիայի գործիք դառնում
Մինչ սպանությունը կերել–խմել են. մանրամասներ` Տավուշի դաժան սպանությունից. լուսանկարներ