Airbus A-380 ինքնաթիռ

Օրենբուրգ Մոսկվա չվերթի ընթացքում կռիվ անողը հայաստանցի չէր. ՌԴ ՆԳՆ պարզաբանումը

290
(Թարմացված է 22:25 14.03.2019)
Օրենբուրգի մարզի ոստիկանության մամուլի ծառայությունը պարզաբանել է ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը, որի մեղավորն իբր թե ծննդով Հայաստանից էր։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Կռվարար տղամարդը, որը Օրենբուրգ – Մոսկվա չվերթով ուղևորվող ինքնաթիռում վիճաբանություն էր սադրել, Օրենբուրգի բնիկ է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Օրենբուրգի մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունում։

Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 11–ին։ Տղամարդն իրեն ոչ ադեկվատ էր պահել ու պահանջել վերադարձնել տոմսի գումարը։ Նրան հանել էին Օրենբուրգ–Մոսկվա չվերթի ինքնաթիռից։ Միաժամանակ vesti.ru կայքը, որի տվյալներն օգտագործել էր Sputnik Արմենիա գործակալությունը, հայտնել էր, որ տղամարդը հայաստանցի էր։

Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը Օրենբուրգի ոստիկանությունում հայտնեցին, որ ձերբակալվածը Օրենբուրգի բնիկ է, ու այնտեղ է ապրում։ Տղամարդու ազգության մասին տեղեկությունը չի նշվում։

Ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին ավելի վաղ գրել էր Պետդումայի պատգամավոր ու Օրենբուրգի նախկին ղեկավար Յուրի Միշերյակովը, նա նաև լուսանկար էր հրապարակել ինքնաթիռից։

Նշենք, որ Ուրալի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Օրենբուրգի 37–ամյա բնակիչի վերաբերյալ, որը մեղադրվում է ՌԴ ՔՕ 319 հոդվածով (մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ իշխանության ներկայացուցչի հրապարակային վիրավորելը)։

290
թեգերը:
Ռուսաստան
Ըստ թեմայի
Հայաստանի օդային տարածքում Boeing-ի մի քանի մոդելների շահագործումը սահմանափակվել է
Բահրեյնից Մոսկվա մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում
Եթովպիայում Boeing 737 է կործանվել. ինքնաթիռում 157 մարդ է եղել
Արտակարգ դե՞պք, թե՞ սադրանք Շերեմետևոյում. ԱՄՆ դեսպանատան աշխատակցի մոտ ական են գտել