Մոսկվայի Լենինգրադյան խճուղու վրա գտնվող բնակարանը

Սարսափելի տեսանյութ. ի՞նչ վիճակում էր «մաուգլի» երեխան մնացել տանը միայնակ

1257
(Թարմացված է 21:54 10.03.2019)
Երեխային անմարդկային պայմաններում մեծացրած մոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ «մահափորձ» հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Հրապարակվել է ՌԴ քննչական կոմիտեի տեսանյութը մոսկովյան այն բնակարանից, որտեղ գտել են «մաուգլի» երեխային։

Սարսափելի «գտածոյի» մասին հայտնի է դարձել այսօր՝ մարտի 10-ի առավոտյան։ Հարևանները երկար ժամանակ երեխայի լացի ձայն էին լսել 8-րդ հարկի բնակարանից։ Տանտիրուհուց երեխայի մասին ինչ-որ բան իմանալու փորձերը պսակվել էին անհաջողությամբ։

Այն բանից հետո, երբ լացն անտանելի էր դարձել, տան բնակիչները դիմել էին ոստիկանությանը և ԱԻՆ։ Երբ ԱԻՆ աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, նրանց առջև սարսափելի տեսարան է բացվել։ Բնակարանը ողողված է եղել աղբով, որտեղ գտել են նաև մոտ հինգ տարեկան վախեցած, կեղտոտ երեխայի։

Բնակարանում մեծահասակներ չեն եղել, չի եղել նաև ուտելիք և ջուր։

Երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ նրա մոտ թարախային օպտիտ է։ Աղջիկը չի խոսում։ Տուժած երեխայի մորը ձերբակալել են, հիմա կնոջը հարցաքննում են։ Նրա նկատմամբ հարուցել են քրեական գործ «մահափորձ» հոդվածով։

1257
թեգերը:
Ռուսաստան
Ըստ թեմայի
Տուն, որը չկա. ի՞նչն է հուսահատության հասցրել գյումրեցի ընտանիքին
Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն
Մահացել է «Սանտա Բարբարա» հայտնի սերիալի Սիսին
Դիվանագիտական սխալ․ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին Իրանում «դարձրել» են դեսպան
Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանական կողմը զոհ ունի. լուսանկարներ