00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար է Չումակով լինել. ինչից է ամաչում «Один в один» շոուի հայ մասնակիցը

© SputnikАрмен Хачатурян
Армен Хачатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Один в один» շոուի նոր եթերաշրջանի մասնակից, Աբխազիայից երգիչ Արմեն Խաչատուրյանը խոսել է իր արմատների, շոուի մասնակցության ու նպատակների մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Կրեմլի համերգասրահը լցնել ու պատմական հայրենիք այցելել. ահա սրանք են Աբխազիայից երգիչ Արմեն Խաչատուրյանի բազում պլաններից երկուսը։ Այս մասին նա այսօր ասաց Sputnik  Աբխազիայի մամուլի կենտրոնում` Երևանի հետ տեսակապի ժամանակ։

Խաչատուրյանը մասնակցում է Ռոսիա 1 հեռուստաալիքի «Один в один» շոուի ժողովրդական շոուի նոր եթերաշրջանին։ Առաջին փուլում նա նախընտրել է ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովի կերպարն ու կատարել է նրա «Երջանկություն» երգը։ Խաչատուրյանի ուսուցիչը երգիչ Իրակլի Պիրցխալավան է։

© SputnikԱրմեն Խաչատուրյան
Դժվար է Չումակով լինել. ինչից է ամաչում «Один в один» շոուի հայ մասնակիցը - Sputnik Արմենիա
Արմեն Խաչատուրյան

«Ամոթով պետք է նշեմ, որ երբեք Հայաստանում չեմ եղել ու շատ եմ ուզում լինել։ Ի դեպ, ես ընտանիքիս արդեն չորրորդ կամ հինգերորս սերնդի ներկայացուցիչն եմ, որը Աբխազիայում է ապրում։ Նախնիներս Տրապիզոնից փախել են Օսմանյան կայսրությունում իրագործվող Հայոց ցեղասպանության ժամանակ», – ասաց Խաչատրյան։

Խաչատրյանը 34 տարեկան է, նա ծննդով Գագրայից է, սակայն այս պահին Մոսկվայում է բնակվում, հայաստանցի բարեկամուհու տանը։ Կինը ծանոթացնում է նրան հայկական խոհանոցին ու տոներին։

Արմենը ասում է, որ պատահական է սկսել վոկալով զբաղվել։ Մի անգամ նա ընկերների համար երգում էր սրճարանում։ Նրա հոբբի մասին իմացել է կնքամայրը` Աբխազիայի ժողովրդական արտիստ Մարինա Շամ Շամբան։

Сатеник Геворкян - Sputnik Արմենիա
Սուպերեթերաշրջանում կդառնամ ջազ երգչուհի. Սաթենիկ Գևորգյանը`«Ты супер!» նոր նախագծի մասին

«Բոլորն ասում էին` լավ երգում ես, մեկին դիմենք, քեզ ուղղորդեն։ Դիմեցի Սուխումի երաժշտական ուսումնարան, լսեցին ինձ ու ակադեմիական բաժին ընդունեցին։ Ասացին, որ ձայնս թույլ է տալիս դասական երաժշտություն կատարել», – ասաց Խաչատուրյանը։

Արմենը չորս տարի սովորել է Սուխումի ուսումնարանում, մի տարի ստաժավորում է ստացել Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, հինգ տարի սովորել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, ակադեմիական երգեցողության ֆակուլտետում։ Պետական քննության ժամանակ կատարել է Կոմիտասի «Կռունկը»։

Հարցին` ինչպես է նա հայտնվել «Один в один» մրցույթում, Խաչատուրյանը խոստովանեց, որ կրկին ճակատագրի բերումով։ Կայքում մրցույթի մասին հայտարարություն է տեսել, հայտ է ներկայացրել, որոշ ժամանակ անց նրան քասթինգի են հրավիրել։

Խաչատուրյանն ասում է` բոլոր մասնակիցները խիստ ընտրություն էին անցնում` մրցույթում հայտնվելու համար։ Իր առավելությունը ծննդով հիանալի արևոտ Աբխազիայից լինելն է համարում։

«Դա ոգեշնչում է ու լիցքավորում է էներգիայով», – ասաց Խաչատուրյանը։

© SputnikԱրմեն Խաչատուրյան
Դժվար է Չումակով լինել. ինչից է ամաչում «Один в один» շոուի հայ մասնակիցը - Sputnik Արմենիա
Արմեն Խաչատուրյան

Նախագծում իր նպատակն է լսելի դառնալ ու սիրվել ժողովրդի կողմից։ Խոսվելով Ալեքսեյ Չումակովի կերպարանափոխության մասին` Խաչատուրյան ընդգծեց, որ դա բավականին դժվար խնդիր էր։

Հիշեցնենք` 40 մասնակից պայքարելու են «Один в один» շոուի հաղթողի կոչման ու նախագծի գավաթի համար։ Նրանց շարքում են ամենատարբեր մասնագիտության ու կրթության մարդիկ. խոհարար, մանկավարժ, նյարդաբան, փողոցային երաժիշտ ու երրորդ կարգի խառատ, քաղաքագետ, իրավաբան, ավտոմեխանիկ, ջութակահար, պարող, դերասան, հաղորդավար ու բլոգեր, գեղասահքի սպորտի վարպետի թեկնածու, զբոսաշրջության ոլորտի մասնագետ ու ֆիզարձակուրդում գտնվող մայր։

Լրահոս
0