00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեսպանի երաշխավորությունը չօգնեց. Մոսկվայի դատարանը Վահան Աբգարյանին կալանքի տակ թողեց

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցПартнер компании Baring Vostok Ваган Абгарян
Партнер компании Baring Vostok Ваган Абгарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի դատարանը հաշվի չառավ Baring Vostok հիմնադրամի գործընկեր Վահան Աբգարյանի փաստաբանների փաստարկները։ Աբգարյանի համար երաշխավորագիր էին ներկայացրել մի քանի մարդիկ, այդ թվում` Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական ճանաչեց Baring Vostok հիմնադրամի գործընկեր Վահան Աբգարյանի կալանքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հիշեցնելով, որ Աբգարյանը մեղադրվում է խարդախության մեջ։

Геворг Степанян - Sputnik Արմենիա
Հայաստանից նման արձագանքի չէին սպասում․ հայ վիրաբույժի մոսկովյան ընկերները զարմացած են

«Մոսկվայի Բասմանի դատարանի` խափանման միջոցը ընտրելու մասին որոշումն անփոփոխ թողնել, վերաքննիչ բողոքը չբավարարել», – որոշել է դատավորը։

Այդպիսով, դատարանը հաշվի չի առել փաստաբանների փաստարկները, որոնք խնդրել էին խափանման միջոցը փոխել 5 մլն ռուբլու գրավով, տնային կալանքով կամ «40 հարգարժան և վստահելի մարդկանց» անձնական երաշխավորությամբ։

Երեկ Աբգարյանի փաստաբան Ռուստամ Կուրմաևը հայտարարել է, որ դիմել էր դատարան` խնդրելով գործի նյութերին կցել ավելի քան 40 մարդու երաշխավորությունները։ Մասնավորապես, դատարանին դիմածների թվում են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, Ալֆա բանկի համահիմնադիր Պյոտր Ավենը, «Ալֆա կապիտալ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Կոսոգովը և Ivi.Ru–ի հիմնադիր Օլեգ Տումանովը։

Փաստաբանները պնդում են, որ հանցագործությունը կատարվել է ձեռնարկատիրական գործունեության ոլորտում, իսկ օրենսդրությունը նման դեպքերում արգելում է կալանավորել, քանի դեռ դատարանի վճիռ չկա։

«Չի կարելի խարդախության փաստաթղթավորումը ձեռնարկատիրական գործունեություն անվանել, դա ընդհանուր քրեական հանցագործություն է», – ի պատասխան ասել է տուժած կողմի ներկայացուցիչը։

Նա նաև նշել է այն միջազգային արձագանքը, որը ստացել է գործը։

«Ի՞նչը կխանգարի նրան պարզապես գիշերը տաքսի նստել և հինգ րոպեում առանց խցանումների հասնել ամերիկյան դեսպանատուն, ֆրանսիական դեսպանատուն։ Եվ մեր երկրում նոր Ջուլիան Ասանժ կստանանք, որը պատմելու է, թե ինչ վատ արդարադատություն ունենք մենք», – հայտարարել է նա։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Լավ լուր. Մոսկվայում կալանավորված հայ վիրաբույժին ստորագրությամբ ազատ կարձակեն

Նշենք, որ Բասմանի դատարանը 2,5 մլրդ ռուբլի հափշտակելու գործի շրջանակում փետրվարի 16-ին երկու ամիս ժամկետով կալանավորել է ամերիկացի ներդրող, Baring Vostok–ի հիմնադիր Մայքլ Քալվիին ու ևս 5 հոգու, այդ թվում` հիմնադրամի գործընկեր Վահան Աբգարյանին։

Քննչական մարմնի վարկածով` Քալվին Baring Vostok–ի թոփ–մենեջեր, ֆրանսիացի Ֆիլիպ Դելպալի և «այլ չբացահայտված անձանց» հետ համոզել է «Արևելյան» բանկի բաժնետերերին կողմ քվեարկել հրաժարագնի մասին համաձայնագրին, ըստ որի` պարտքը վերադարձնելու փոխարեն «Արևելյանին» են փոխանցվել International Financial Technology Group ընկերության բաժնետոմսերի 59,9%–ը։ ՌԴ ՔԿ–ն վստահեցնում է, որ դրանց իրական արժեքը 600 հազար ռուբլի է, այնինչ 3 մլրդ ռուբլի են գնահատվել։

Քրեական գործում ներգրավված անձանց մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրանց մեծ մասը չեն ընդունում մեղադրանքը։

Լրահոս
0