Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ–ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ է նշանակել

174
ՀԱՊԿ–ում լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին հրամանագիրն արդեն ստորագրվել է։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Անդրեյ Շվեդովին նշանակել է ՀԱՊԿ–ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

«Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Շվեդով Անդրեյ Վլադիմիրովիչին նշանակել ՀԱՊԿ մշտական և լիազոր ներկայացուցիչ», – գրված է փաստաթղթում։

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել։ Երևանի և Մինսկի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Վեճերը սկսվել էին այն բանից հետո, երբ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։

Հայաստանը պնդում էր, որ այդ պաշտոնում պետք է իր ներկայացուցիչը լինի մինչև 2020 թվականը։ Միևնույն ժամանակ Բելառուսն առաջարկում է իր թեկնածուին` Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն այս պահին կատարում է Վալերի Սեմերիկովը։

174
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գեներալը վստահ է`ՀԱՊԿ երկրների ղեկավարները ճիշտ որոշում կկայացնեն
ՀԱՊԿ քարտուղարի թեման չի փակվել. ինչու՞ է Լուկաշենկոն լռում. «Հրապարակ»
Կոնսենսուս է հարկավոր. Ստանիսլավ Զասը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացի մասին
Այս փուլում հայտարարությունները չեն նպաստում ՀԱՊԿ-ում ընդունելի լուծում գտնելուն. ՀՀ ԱԳՆ