Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոստեխ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովի հետ

Ռազմատեխնիկական համագործակցության հարցերն են քննարկել Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Չեմեզովը

57
Ընկերության ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ ներկա էին նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոստեխ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովի հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ընկերության ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, Դավիթ Տոնոյանը քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր»,–գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը երեկ` փետրվարի 7–ին, աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա։

57
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (95)
Ըստ թեմայի
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել
Արսեն Թորոսյանը կզբաղվի Մոսկվայում ձերբակալված հայ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի գործով
Հայ-վրացական հարաբերություններն են քննարկել Արարատ Միրզոյանը և ՀՀ–ում Վրաստանի դեսպանը