Սերգեյ Յուրսկի

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին

61
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստը 83 տարեկան էր։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսխորհրդի անվան թատրոնի առաջատար դերասան Սերգեյ Յուրսկին մահացել է այսօր առավոտյան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թատրոնի մամուլի քարտուղարը։

Դերասանը 83 տարեկան էր։

Հրաժեշտի արարողության ու հուղարկավորության մասին տեղեկությունն ավելի ուշ կհրապարակվի։

Յուրսկին ծնվել է 1935 թվականին Լենինգրադում։ 1978 թվականից ապրել ու աշխատել է Մոսկվայում` Մոսխորհրդի անվան թատրոնում, որտեղ մի շարք հաջողված ներկայացումներ է բեմադրել։ 1991 թվականից խաղացել է «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի բեմում ու ներկայացումներ բեմադրել։

61