Ինքնաթիռ

Կրասնոդարում չվերթեր են հետաձգվել. Երևանից մեկնած ինքնաթիռը պահեստային օդանավակայանում է

158
Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են հետաձգված չվերթերի ուղևորների հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Կրասնոդարի միջազգային օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգվել են ավելի քան 10 ավիաչվերթեր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կուբանի օդանավակայանները կառավարող «Բազել Աերո» ընկերության ներկայացուցչին։

Նշվում է, որ Երևանից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիի պահեստային օդանավակայանում, երկու ինքնաթիռներ Մոսկվայից և ևս մեկը Սանկտ Պետերբուրգից չեն մեկնել Կրասնոդար, քանի դեռ եղանակային պայմանները չեն բարելավվել։

«Հետաձգված ավիաչվերթերի ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները», – ասվում է հաղորդագրությունում։

Առցանց լուսատախտակի տվյալների համաձայն` ժամը 8։00–ի դրությամբ հետաձգվել են 13 ավիաչվերթ (Մինսկ, Տաշքենդ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և Սոչի)։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր Երևան–Կրասնոդար չվերթերը չեն հետաձգվել։

158