Կանդելակին ու Սիմոնյանը

«Հարգանքներս, ջանա»․ Կանդելակին շնորհավորել է Սիմոնյանին մեդիասկանդալի կապակցությամբ

498
(Թարմացված է 10:38 02.02.2019)
Instagram–ի ադմինիստրացիան զգուշացրել է Սիմոնյանին, որ եթե նման բան կրկնվի, նրա էջը կարող է արգելափակվել։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Վերջին մեդիասկանդալների ֆոնին «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի հեռուստաաստղ Թինա Կանդելակին հաճոյախոսություն է արել «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։

Ավելի վաղ՝ փետրվարի 1-ին Instagram սոցիալական ցանցի ադմինիստրացիան ջնջել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի ու RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։«Instagram–ը ջնջել է «Հիմա մենք ենք գործելու» մեր նախագծի ու աշխարհազորականի (Դոնբասում–խմբ.) բուժման դրամահավաքի մասին գրառումս։ Instagram–ի միակ բացատրությունը հետևյալն էր. «Մենք ուզում ենք, որ Instagram–ը բոլորի համար ապահով լինի»։ Մոռացել են ավելացնել. «Բացի այն մարդկանցից, որոնց չենք հավանում», – գրել է Սիմոնյանն ու սքրինշոթ հրապարակել։ Instagram–ի ադմինիստրացիան զգուշացրել է Սիմոնյանին, որ եթե նման բան կրկնվի, նրա էջը կարող է արգելափակվել։

«Շնորհավորում եմ, ջանա։ Դու ստիպեցիր ամբողջ աշխարհին խոսել ռուսական քարոզչության մասին։ Մենք արդեն չէինք հավատում, որ կարելի է այդպես թափ տալ անգլո-սաքսոնական մեքենան։ Իսկ դու թափ տվեցիր։ Հարգանքներս», - գրել է Կանդելակին ընկերուհուն։

Նշենք՝ Facebook և Instagram սոցիալական կայքերում լրագրողը խնդրել էր օգնել գումար հավաքել Մուսա Ումախանովի ապաքինման համար, որը 2016 թվականին մասնակցել է Դոնեցկի օդանավակայանի համար մղվող կռվին` ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից։ Ուկրաինացի զինվորականների հարձակման ժամանակ տղամարդը հրազենային վնասվածք է ստացել, նրա մարմնի կեսը կաթվածահար է եղել։

Վերջին շրջանում սա միակ մեդիասկանդալը չէ։ Ավելի վաղ Սիմոնյանը գրաքննադատություն էր որակավորել այն փաստը, որ Facebook-ը ջնջել է Sputnik գործակալության հետ կապված բոլոր էջերը։

Sputnik Արմենիան արդեն գրել է, որ Facebook–ում 364 էջ է ջնջվել։ Պատճառն այն է, որ իբր «համացանցում ոչ ճիշտ գործունեություն է իրականացվում, որն ի հայտ է եկել Ռուսաստանում ու դրսևորվել Մերձբալթյան, Կենտրոնական Ասիայի, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում»։

Բացի այդ, ընկերությունը նաև ջնջել է 107 էջ Facebook–ում ու 41 էջ Instagram–ում, քանի որ այդ հաշիվների տերերը «իրենց ուկրաինացիների տեղ էին դնում ու մի շարք կեղծ էջեր ղեկավարում ու նորություններ էին տարածում Ուկրաինայից։ Ընկերության հայտարարության համաձայն՝ այդ էջերը նույնպես կապված էին Ռուսաստանի հետ։

«Facebook–ն իր հայտարարությունում խոստովանել է, որ այդ էջերի բովանդակության հետ կապված ոչ մի պահանջ չկա, Facebook–ի ոչ մի կանոն կամ նորմալ կյանքի կանոն մենք ընդհանրապես չենք խախտել։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչ կանոններ ենք խախտել, ինչ պահանջներ ունեն մեզնից, բացի այդ, բոլոր հաշիվները, որոնք արգելափակվել են, կապ են ունեցել Sputnik–ի կամ Sputnik–ի լրագրողների հաշիվների հետ։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա», – ասել է Սիմոնյանը` ավելացնելով, որ դա գրաքննություն է հիշեցնում։

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի տնօրինության տնտեսական և ֆինանսական հարցերի ղեկավար Կիրիլ Կիսելյովն ավելի վաղ ասել էր, որ սոցցանցերն այդքան էլ «ֆրենդլի» չեն Sputnik-ի հետ։

498
Ըստ թեմայի
Մարգարիտա Սիմոնյանը ճանաչվել է Ռուսաստանի ամենաշատ մեջբերվող լրագրողը
«Թրամփին էլ կարող եմ սպանել։ Կուզե՞ս». հայ տաքսիստն ամեն ինչի պատրաստ է հանուն Սիմոնյանի
«Խաշի բաց դռների օր»․ Մարգարիտա Սիմոնյանը հրավիրում է բոլոր ընկերներին
Սիմոնյանը Facebook–ին կոչ է արել ներկայացնել Sputnik–ի էջերը փակելու պատճառները