Ձերբակալում

«Ղարաբաղցի դևը» փորձել է բանտից սպանել վկային

1105
(Թարմացված է 20:24 31.01.2019)
Մարդասպան վարձելով և վճարելով` Լեռնիկ Սարգսյանը փորձել է սպանել գործի վկային։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Տագանրոգի կազմակերպված հանցավոր խմբավորման պարագլուխը փորձել է հենց բանտից սպանել իր գործի վկային, հաղորդում է Mash տելեգրամ ալիքը։

Դեռևս 2014 թ.–ին «ղարաբաղցի դև» մականունով Լեռնիկ Սարգսյանը բանտ է նստել մի շարք հանցագործությունների համար (սպանություն, կողոպուտ և հափշտակություն)։ Սկզբից նա ազատազրկվել է ընդամենը 6 տարով, բայց Գերագույն դատարանը միջամտել է և նա ազատազրկվել է 18,5 տարով։

Պարբերականը գրում է, որ Սարգսյանն ի պատասխան 400 հազար ռուբլու դիմաց պատվիրել է սպանել վկաներից մեկին։ Ցանկացել է, որ որպես դժբախտ պատահար դա մատուցվի, բայց մարդասպանի խիղճն արթնացել է, գրում է Mash–ը։ Նա դիմել է ոստիկանություն և մատնել պատվիրատուին։

1105
Ըստ թեմայի
Ինչ է կատարվել Ստրասբուրգում հրաձգությունից հետո. տեսանյութ
Հայրը սարսափում է դիտել որդու սպանության մասին տեսանյութը. Մհեր Ենոքյանի գործի հետքերով
Սարսափելի սպանության մասին․ ինչպես վարվել Մհեր Ենոքյանի հետ, և ինչ կապ ունի իշխանությունը