Ոստիկանություն

Մոսկովյան «Երևան Պլազայի» աշխատակիցներին տարհանել են ականապատման մասին ահազանգի պատճառով

35
Մի քանի առևտրի կենտրոններ հայտնվել են Մոսկվայի ոստիկանության ուշադրության կենտրոնում։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Մոսկվայի «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում ական կա։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են ավելի քան 10 օբյեկտ, մասնավորապես` «Երևան Պլազա», «Եվրոպարկ», «ՌԻՈ» առևտրի կենտրոնները, ինչպես նաև «Սինեմա սթար» կինոթատրոնների ցանցը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, շենքերն ականապատելու մասին անանուն զանգերը ստացել են Ուկրաինայից։

Նշենք, որ 10 րոպեի ընթացքում հինգ հաղորդագրություն է եղել տարբեր օբյեկտներում, այդ թվում Ռուսական տեխնոլոգիական համալսարանում պայթյունի վտանգի մասին։

35