ԱԿ–12

Հայաստանը դարձել է ռուսական ԱԿ-12 նորագույն ինքնաձիգների գնորդ

469
Պայմանագիրն արդեն ստորագրված է, «կալաշնիկովների» առաջին խմբաքանակը մեծ չի լինի։ Մինչև հիմա այդ ինքնաձիգները եղել են ռուսական բանակի սպառազինության համար։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայաստանը դարձել է նորագույն ռուսական ԱԿ-12 հրացանների առաջին արտասահմանյան գնորդը։ Առաջին խմբաքանակը հաշվում է մոտ 50 միավոր։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը։

Նրա խոսքով`Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագիրն արդեն ստորագրված է։

«Առայժմ կարող եմ ասել, որ Հայաստանը Ռուսաստանից բացի կլինի առաջին երկիրը, որը կգնի ԱԿ-12։ Պայմանագիրը ստորագրված է, հիմա պատրաստում ենք ոչ մեծ խմբաքանակ, որում մոտ 50 ինքնաձիգ կա։ Նրանք կփորձեն գործարկել դրանք, և հույս ունենք` կշարունակեն գնել», – ասել է Դմիտրիևը ՌԻԱ Նովոստիին և «Կոմերսանտին» տված հարցազրույցում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ԱԿ-12 և ԱԿ-15 նոր ինքնաձիգները կիրառում է սպառազինության մեջ 2018թ.–ի հունվարից, դրանք երաշխավորված են օդային–դեսանտային զորքերի, ծովային հետևազորի և ցամաքային զորքերի համար։

Անցած տարվա դեկտեմբերին «Կալաշնիկով» կոնցեռնը ձեռնամուխ է եղել ԱԿ-12 նորագույն ինքնաձիգի սերիական առաքումներին։ Դեկտեմբերի 20–ին Ռուսաստանի զինված ուժերը ստացել են ԱԿ–12–ի առաջին խմբաքանակը, որի մեջ եղել է 2500 հատ ինքնաձիգ։

469
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (119)
Ըստ թեմայի
Ռուսաստանը զենքի արտադրությամբ երկրորդն է աշխարհում
Հայկական բանակի համար հետաքրքիր տարի էր. որո՞նք էին 2018–ի առանցքային ձեռքբերումները
Զինամթերքի նոր պահեստներ՝ սահմանամերձ գոտիներում. արկերն ավելի արագ տեղ կհասնեն