Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին

Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում առայժմ չի նախատեսվում. Պեսկով

211
(Թարմացված է 14:03 23.01.2019)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուրբաթը բավական հագեցած օր է Պուտինի համար։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հունվարի 25–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում առայժմ չի նախատեսվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը հաղորդել էր, որ Փաշինյանը ուրբաթ` հունվարի 25–ին, կայցելի Մոսկվա` Եվրասիական հանձնաժողովի կոլեգիայի հետ հանդիպման։

«Որքան գիտեմ, նախագահի հետ բանակցություններ չեն ծրագրվում։ Գիտեք, որ նրանք հաճախ են շփվում`նաև հեռախոսով և շատ հաճախ են հանդիպում։ Ուրբաթը նախագահի մոտ բավական հագեցած օր է, ուստի չգիտեմ` կլինեն արդյո՞ք ինչ-որ փոփոխություններ, առայժմ նման խոսակցություն չկա», – ասել է Պեսկովը լրագրողներին։

211
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (129)
Ըստ թեմայի
Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվելու են. Փաշինյան
Սերբիայի նախագահը Պուտինի համար հետաքրքիր նվեր է պատրաստել. լուսանկար
Ինչո՞ւ Պուտինը սմարթֆոն չունի. պատասխանում է մամուլի քարտուղարը